Սիմֆոնիկ նվագախումբն ու ինովացիան
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս տարի նշում է 20- ամյակը։ Նվագախումբը հոբելյանական համերգաշրջանում, Arloopa ծրագրի հետ համագործակցության արդյունքում, ներկայացնում է տեխնոլոգիական ինքնատիպ լուծում՝ ինտերակտիվ նամակ։ Սքանավորման միջոցով նամակը կենդանանում է, բացվում է նավագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքը՝ ուղղված հանդիսատեսին։





