Դեմիրճյան — Սարոյան. հակասականություն
Դերենիկ Դեմիրճյանը գեղարվեստական երկնումներին զուգահեռ մշտապես զբաղված է եղել իր ժամանակի և անցյալի գրականության, մշակույթի ուսումնասիրության, արժևորման կարևորագույն խնդրով: Առանձնահատուկ գորովանքով է արձագանքել սփյուռքահայ գրական-մշակութային գործիչների ձեռքբերումներին, մեծապես ոգևորվել այն դեպքերում, երբ հաջողվել է ոչ միայն հեռակա տեղեկությունների, տարածության մեջ չորոշակիացող հարաբերությունների մակարդակում,






