… Մի գըդակ ա, հո մի քուրք չի

Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակիցներնու թանգարանի բարեկամները սկսել են #գըդակներ գործել սահմանապահ զինվորների համար: Թանգարանում կենտրոնացել են ձեռագործով զբաղվող կանայք, որոնք պատրստակամորեն և կարճ ժամանակահատվածում գործում են #գըդակներ: Սակայն վերջացել է թանգարանի ձեռք բերած թելերի մեծ խմբաքանակը. նրանք ովքեր կարող են կազմակերպել թելերի տրամադրումը,

System Of A Down-ը նոր երգեր է թողարկել

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի վոկալիստ, Գրեմիի մրցանակակիր Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Մենք՝ որպես System Of A Down,  տասնհինգ տարվա մեջ առաջին անգամ նոր երգ թողարկեցինք։ Դա անելու ժամանակը հիմա է,  քանի որ մենք չորսով չափազանց կարևոր բան

Գծիկի գործածության մի յուրահատկության մասին

Քարոզչամեքենան կարող է լինել ադրբեջանաթուրքական, բայց դիվանագիտական հարաբերությունները՝ ադրբեջանա-թուրքական։ Բառերի այնպիսի միացությունները, որոնք արտահայտում են լեզուների, ժողովուրդների, պետությունների և այլ հարաբերություններ, երկկողմ  (նաև եռակողմ) առնչություններ, ինչպես՝ հայ-իրանական (բարեկամություն), ռուս-հայերեն (բառարան), ֆրանս-բելգիական (գործակցություն), գրվում են միության գծիկով։ Ինչպե՞ս են առաջացել սրանք։ Հայ-իրանական բաղադրությունը, օրինակ,

Ներկայացում՝ լոռեցի կամավորականների համար

Առաջնագիծ մեկնող լոռեցի կամավորականների համար Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները խաղացին հատված «Հրադադար» ներկայացումից։ Բեմադրիչ՝ Ռազմիկ Խոսրոև, պիեսի հեղինակ՝ Սամվել Խալաթյան։ Լուսանկարները՝ Կորյուն Ասլանյանի

Երբ մարդը հոգնում է խաղաղությունից․․․

Մեր զրուցակիցը ամերիկաբնակ բեմադրիչ, Համազգային մշակութային միության «Լևոն Շանթ» թատերախմբի գեղարվեստական ղեկավար Վարդան Հովհաննիսյանն է։ Արցախյան ազատամարտի տարիներին Վարդան Հովհաննիսյանը եղել է Կապանի թատրոնի բեմադրիչը։ ardi.am-ին նա պատմում է ռմաբակոծվող քաղաքում բեմադրվող ներկայացումների մասին, հետագայում՝ սփյուռքում ծավալած իր գործունեության, ինչպես նաև այս օրերին սփյուռքի մեր հայրենակիցների

«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան

Նոյեմբերի 5-ին, ժամը 20:00-ին, «Նվիրում Արցախին» ծրագրի շրջանակում Կինոյի տանը կկայանա Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից հանված Ջիվան Ավետիսյանի՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Հիշեցնենք, որ «Նվիրում Արցախին» հատուկ ծրագրով «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները»

«Նրանց հիվանդանոցային առօրյան վստահորեն ունի գրական գույների կարիք»

 «Դարակ» հրատարակչության ծրագրերի ղեկավար Հասմիկ Ավագյանի հետ զրուցել ենք   «Դարակի»՝ «Գիրքը՝ զենք» նախագծի, ինչպես նաև վիրավորում ստացած զինվորներին գրքեր նվիրելու նախաձեռնության  մասին։  — Ինչպե՞ս ծնվեց «Գիրքը՝ զենք» նախագիծը և ինչո՞վ է այն առանձնանում։ — «Գիրքը՝ զենք»-ը իրավիճակի հրամայականն էր: Մենք չէինք կարող

Ադրիան Վոտյեի լուսանկարները՝ առաջնագծից

«Ֆրանսիացի լուսանկարիչ Ադրիան Վոտյեն  փաստագրել է  պատերազմը Լեռնային Ղարաբաղում»,- գրում է vice.com-ը՝ ներկայացնելով Վոտյեի տրամադրած լուսանկարների շարքը։ Ֆրանսիացի լուսանկարիչը հոկտեմբերն անցկացրել է Արցախում՝  լուսանկարելով պատերազմը՝ ներառյալ առաջնագծում ապրած պահերը։ Օդային ռմբակոծության ու անօդաչու թռչող սարքերի անդադար աղմուկից շատ մարդիկ թաքնվում են ապաստարաններում, մյուսները