Պատերազմական վիճակագրություն

Քսան օր շարունակ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի ընթացքում միջազգային նորմերով արգելված զինատեսակներով ու մեթոդներով թիրախավորվում են Արցախի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները։ Առ այսօր թիրախավորվել ու ավերվել են 18 դպրոցական շենք, 6 մանկապարտեզ, չորս մշակութային օջախ։ Թշնամու գերճշգրիտ կրկնակի հարվածից ավերվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ

Բրիտանահայերը ցույց են կազմակերպել BBC-ի դիմաց

Բրիտանահայերը ցույց են կազմակերպել BBC լրատվական ծառայության կենտրոնակայանի առջև։ Պահանջն է դադարեցնել Արցախյան ազատամարտի մասին կողմնակալ լուսաբանումը։ Նշված է նաև, որ միանալու են հույն համայնքի՝ Թուրքիայի դեսպանատան դիմաց կազմակերպած ցույցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լոնդոնաբնակ մեր հայրենակից Սուրեն Սարուխանյանը՝ հրապարակելով

Շուշի՝ հրեշտակների քաղաք

Արցախի մշակութային «մայրաքաղաք» Շուշին գնդակոծությունների թիրախում է: Այն իր էներգետիկայով ու բյուրեղացած հոգևոր մատերիայով երկրային ըմբռնումների սահմանը վաղուց բացառած տարածք է: Այստեղ ոչ թե ներդրվում կամ ստեղծվում է մշակույթ, այլ մշակույթն իր բնահատուկ գոյության իրողությունն է ի հայտ բերում՝ տարատեսակ դրսևորումներով:  Վեց տարի

Արցախի գանձերը. Գրատպությունը Արցախում

Հայկական գրատպությունն ավելի քան 500 տարվա պատմություն ունի։ Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թ. Շվեյցարիայի Բազել քաղաքի «Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը» հաստատվել է Շուշիում՝ իր հետ բերելով տպագրական սարքեր: Միսիոներներից առավել ակտիվ ու ձեռներեց էին Ավգուստ Դիտրիխն ու Ֆելիցիա Զարեմբան,

Վերականգնվում է «Լոռեցի Սաքո» քանդակը

ԿԳՄՍ նախարարության պատվերով վերականգնվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը: Այն վերականգնում է հեղինակի քանդակագործ որդին՝ Աշոտ Բաղդասարյանը: Քանդակը կտեղադրվի ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում: Սարգիս Բաղդասարյանը կերտել է դյուցազնական կերպարներ, ստեղծել է հերոսական, ռոմանտիկ, պաթոսով աչքի ընկնող դիմաքանդակներ, կոմպոզիցիաներ,

Արցախի գանձերը. ոչ նյութական ժառանգություն՝ բանահյուսություն

Եվրոպական առաջավոր երկրներում 19-րդ դարի սկզբից նկատվող ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրության աճն Արցախում արտահայտվել է բանահյուսական հնագույն նյութերի գրառմամբ:Ոչ նյութական մշակութային ժառանգության բացառիկ նմուշներից է 1889 թ. Շուշիում հրատարակված Մանուկ Աբեղյանի գրի առած հայոց ազգային վեպի՝ էպոսի երկրորդ պատումը՝ «Դավիթ և

«Իմ մեջ վախ կա, բայց ես առաջին հերթին վիրաբույժ եմ»

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ին,  Ֆրանսիայից  Հայաստան ժամանեց բժիշկների խումբը: Բժիշկների մարդասիրական այս այցը նախաձեռնել է սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը՝  ՀՀ Կառավարության աջակցությամբ, «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» հոլդինգների ֆինանսավորմամբ:  Բժիշկների պատվիրակության խմբում են սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը, վիրաբույժ Ան Մարի Բերժեն, ռեկոնստրուկտիվ վիրաբույժ Պատրիկ Կնիպերը, վիրաբույժ-վնասվածքաբան Պիեր Ժիրարը, 

Արցախում 24 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից

Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ դպրոց հաճախելուց:Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:Չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում