«Ֆրեսկոն»՝ սահմանամերձ Բերդ քաղաքում

Օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը: 11 օր շարունակ «Ֆրեսկո»-ն կստեղծի իսկական տոն՝ պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները: Փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Ֆրեսկոյի հանդիսավոր բացման արարողությունը կկայանա

«Ռոսլին» արվեստի հանդեսը․ ծանուցում

«Կարևորելով հայկական կերպարվեստի դերը երկրի կյանքում՝ «Ռոսլին»արվեստի հանդեսը հիմնել է «Հայ կերպարվեստի մեկենաս» Պատվո Ատյանը և նրա աջակցությամբ կյանքի է կոչելու ստեղծարար և օրախնդիր նախագծեր»։- «Ռոսլին» արվեստի հանդեսը բացվում է այս հռչակագրով։ Պատվո Ատյանի անդրանիկ անդամներն են Գրիգոր Մովսիսյան, Նաիրա Կարապետյան ամուսինները, որոնց

Էմինե Ռուխկյան,Կոնֆետ Աննայի համար

Մայրամուտի ծակող արևը խանգարում էր պատուհանից հանգիստ դուրս նայել։ Չէր օգնում նույնիսկ մթնեցված ակնոցը։ Մտքերս իրար էին խառնում դիմացս նստած հետաքրքրասեր երեխայի անվերջ հարցերը մայրիկին։ Մի քանի անգամ, դիտավորյալ թե պատահական, ոտքով խփելով ինձ՝ ստիպեց ուշադրություն դարձնել իրեն։ — Մամ, էս աղջիկը սիրուն

Աարոն Բլեյզ․ անիմացիայի աշխարհը

  «1989 թվականին ես ավարտեցի Ռինգլինգ արվեստի քոլեջը՝ իլյուստրացիայի բաժնի վկայականով։ Հետո ինձ աշխատանքի վերցրին Walt Disney Feature Animation-ում, որտեղ անցկացրի 21 տարի՝ մասնակցելով երբևէ նկարահանված լավագույն անիմացիոն ֆիլմերից մի քանիսի ստեղծմանը։ Այդ ժամանակ ինձ բախտ վիճակվեց աշխատել որպես անիմատոր, որպես գլխավոր անիմատոր՝

«Տարվա եղանակները»՝ Ռիշար Գալիանոյի մասնակցությամբ

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը օգոստոսի 15-ին, ժամը 20։30 կներկայացնի «Տարվա եղանակներ» խորագիրը կրող համերգի տեսագրությունը։ Համերգը կհեռարձակվի կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջով։ Համերգին հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, և աշխարհահռչակ վիրտուոզ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն։Համերգի

Արամ Ալավերդյան. Թերթերուկի կինոն

Տատիս թաղում բոլորն անմարդ են: Փոլից ե՛կ մտնենք, բարձրանանք Սանթրի Սիմոնյանի բակ, Դոդոշ Ռաֆիկից սկսենք, հասնենք Դև Աշոտի սամթը, հետո՝ Իրիցանց Մուքի-Կոտի Կևերք, մինչև Շենի աղբյուր. աստված վկա, մի տուն չկա, որ շուշաբանդից տղամարդու ձայն լսվի: Մեկ-մեկ ընդամենը փեսոտենք են գալիս Ստեփանակերտից՝ զիլ

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(17-րդ թողարկում) Ուրախալի է, որ պաշտոնյաների, լրագրողների ու նույնիսկ համացանցի լեզուն աստիճանաբար մաքրվում է վաղուց արմատացած օտար բառերից, որոնց տեղը հայերեն տարբերակներն են զբաղեցնում։ Մյուս կողմից էլ տարբեր պատճառներով օտար ուրիշ բառեր են հայտնվում հայերեն խոսքում՝ սահմանափակելով հայերեն բառերի «տարածքը»։ Օտար շատ բառեր

Խուլիո Ռամոն Ռիբեյրո․ Սերուցքաբլիթները

(1929-1994, Պերու)Իսպաներենից թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի Հազիվ էր մայրը դուռը փակել, երբ Պերիկոն վեր թռավ անկողնուց և ականջը փայտին հպած՝ լսեց, թե ինչպես էին միջանցքով հեռանում քայլերը: Երբ ոտնաձայները վերջնականապես մարեցին, դեպի կերոսինի օջախը նետվեց և փորփրեց վնասված օդամղիչներից մեկը: Այնտե՛ղ էր: Կաշվե քսակը