Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ձեռնարկել է աննախադեպ մասշտաբի ծրագիր։ Նվագախումբը «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում կձայնագրի և կտեսագրի հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները՝ Եվրոպայից հրավիրված մեծանուն հնչյունային և ձայնային ռեժիսոր Էվերետ Պորտերի ղեկավարությամբ։ Վերջինս համագործակցում է աշխարհի լավագույն դիրիժորների, մենակատարների,






