Նվարդ Հայթայան, Էրևան
Անահիտը
Անահիտը
Պարոն Ն.-ի առեղծվածային սպանությունը Դիակի հայտնաբերումը Պարոն Ն.-ի առեղծվածային և հետագայում մեծ աղմուկ բարձրացրած սպանության մասին առաջին հաղորդագրությունը դիակի` անճանաչելիորեն կերպարանափոխված, զարհուրելի դիակի հայտնաբերումից գրեթե անմիջապես հետո հրապարակվեց հետաքննող լրագրողների միության «Hantcanshan.com» էլեկտրոնային կայքէջում: Միության ղեկավարը՝ կարծես փայլուն մետաղից ձուլված
«Մոտ» կապը թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում հաճախադեպ է: Այս բառի գործածության սխալների մասին խոսվել է տարբեր առիթներով, սակայն անհրաժեշտություն կա դրանց կրկին անդրադառնալու։ Նախ ներկայացնենք բառի հիմնական իմաստները։ Ըստ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի»՝ մոտ-ը նշանակում է՝ կողքին, կողքը, ոչ հեռավոր,
Գրապալատի նախկին շենքը ամրակայումից, վերանորոգումից ու որոշակի փոփոխություններից հետո 2020-ին կբացի իր դռները մնջախաղի թատրոնի սիրահարների առաջ: 2017-ին պետական հուշարձան-շինությունն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց Երևանի մնջախաղի պետական թատրոնին, ավելի ուշ բանավոր կերպով չեղյալ հայտարարվեց որշումը: Հիմա նորից որոշվել է՝թատրոնը շենք է ունենալու, հասցեն՝
Ardi.am-ը հրապարակում է Հրանտ Մաթևոսյանի՝ այս և բոլոր ժամանակների համար կարևոր ստեղծագործություններից մեկը: Իսկ անկարևորներ չկան. անմահների խոսքը երբեք չի դառնում ժամանակավրեպ: Մեր փրկիչն էլ, թշնամին էլ մեր մեջ են Հնօրյա վիպերգը ողբում է. երեսս երկնքին արած ես ծնկներս գետնին խփեցի,
Կանոնը սահմանում է. ե-ն բառասկզբում արտասանվում է յէ, բառամիջում և բառավերջում՝ է։ Օրինակ՝ յէրգ, յէրկու, նէրէլ, բէրէլ, Նարինէ, րոպէ։ Բաղադրյալ բառերում բառարմատի սկզբի յէ-ն (ե-ն) բաղաձայնից հետո արտասանվում է է, օրինակ՝ համէրգ, բազմէրանգ, առէրես, անէլանելի, անէնթակա, ձայնավորից հետո՝ յէ, օրինակ՝ամենայէրջանիկ, կիսայէզրափակիչ։ Չպետք է
Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում կտեղադրվի անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում նաև, որ Վարպետի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում, մինչդեռ քանդակագործը միշտ երազել
Կյանքից հեռացել է Վահրամ Թաթիկյանը: Վեց տարի առաջ եմ արել այս տեսագրությունը։ Իր նեղլիկ կացարանում Վահրամ Թաթիկյանը երգեց նորօրյա Պույպույի մասին այս երգը: Նրա այս և մյուս երգերն այսուհետ ուրիշներն են երգելու: Խաղաղություն և լույս թող իջնի հոգուն: Տեսանյութի հղումը՝ ստորև Կարինե Ռաֆայելյան