Ընթերցողի սեղանին է Ժան Էշնոզի «Դաշնամուրի առջև» վեպը
Մերօրյա ֆրանսիական արձակի ամենաինքնատիպ արձակագիրներից մեկի՝ Ժան Էշնոզի «Դաշնամուրի առջև» վեպը միայնակ արվեստագետի հայացքից ծնվող յուրօրինակ մի «Ֆանտազիա-էքսպրոմտ» է: Երկը բեմականացնում է հասարակության և նախախնամության անզիջում հաշվեհարդարը արվեստագետի հետ: Հայտնի դաշնակահար Մաքս Դելմարը ողջերի աշխարհից տեղափոխվում է հանդերձյալ կյանք, որպեսզի կրկին վերադառնա ուրվականակերպ






