Հարյուր ողջույն 100-ամյա Զահրատին
Պոլսահայ բանաստեղծ Զահրատի անունը մեր մեծերի անունների շարքում վաղուց իր առանձնահատուկ հնչեղությունն ունի, իսկ նրա բանաստեղծությունը՝ անշփոթ պարզությամբ ու անմիջականությամբ, մտերմիկ է դարձնում մեզ թե՛բանաստեղծի էությանը, թե՛արևմտահայերենին, որը մեր լեզվի եզակիորեն հարուստ լինելու գրավականներից է՝ համազոր ու համընդհանուր, ինչպես որ առավել գործածական արևելահայերնը։






