«Ավանդույթ և արդիականություն» կազմակերպության նախաձեռնությամբ՝ «Մերգերյան կարպետ» ընկերության տարածքում երեխաները սովորեցին հայկական գորգագործության գաղտնիքները, ստեղծեցին գորգեր, իսկ գորգի խուզից պատրաստեցին թաղիք և օգտագործեցին այն՝ ստեղծելով կիրառական իրեր։

Այս ամենը իրականացվեց վարպետների աջակցությամբ, ինչի շնորհիվ երեխաները շփվեցին ոլորտի լավագույն մասնագետների հետ։ Նրանք ոչ միայն հնարավորություն ունեցան գործեցին գորգ ու կարպետ, այլև սիրահարվեցին այս հին և հարուստ արվեստին։ Արհեստավարժ դասախոսների շնորհիվ ստեղծվել էր միջավայր, որում նույնիսկ ամենափոքրիկները կարող էին ծանոթանալ հայկական մշակութային ժառանգությանը։

Երեխաները սովորեցին գորգանախշեր, ստեղծեցին դեկորատիվ աշխատանքներ՝ օգտագործելով արհեստական բանականություն։ Նախագիծն ամփոփվեց ցուցահանդեսով։ Նախագիծը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։