Լևոն Աթոյանց. Վավերացված ազատամարտ

Ardi.am-ը ներկայացնում է կինոօպերատոր Լևոն Աթոյանցի լուսանկարների շարքը՝ արված Արցախյան հերոսամարտի օրերին: Վերջին երեք լուսանկարում իր ճակատագրական օրերն ապրող Շուշին է:                    

«Կերպարվեստ կենտրոնի» գարնանային համարը

«Կերպարվեստ կենտրոն» ամսագրի երկրորդ (այս տարվա 1-ին) գարնանային համարում տեղ են գտել «Ասպետական դեգերումների ճամփա անցած նկարիչը», «Թումանյանի տուն-թանգարանի որմնանկարը», «Ժիրայր Օրագյանի արվեստը» և այլ վերտառությամբ հրապարակումներ: Ամսագրի նյութերը հասանելի են նաև առցանց տարբերակով: Առանձնացրել և ներկայացնում ենք «Վերնիսաժյան խաղադրույքները» ակնարկը: Հեղինակը համարի թողարկման

Ջազի միջազգային օրը` առցանց հարթակում

Ջազի հայկական ասոցիացիան 2019 թվականին Ջազի միջազգային օրը Երևանում տոնեց Հայաստանի ջազ կարատողների և կուբացի հանրահոչակ դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբայի մասնակցությամբ, իսկ այս տարի սիրված և սպասված տոնը կնվշի առցանց հարթակում՝ յուրօրինակ երաժշտական կատարումներով: Ապրիլի 30-ին առցանց համերգին մասնակցելու են Լուսինե Սարգսյանը, Կարեն Գրիգորյան

Վերացարկված ու բնական գունաշխարհ

Նարինե Հակոբյանը նկարում է, զբաղվում նաև լուսանկարչությամբ, ինքնատիպ տարազներ է պատրաստում՝ էջանիշ-տիկնիկների համար: Բժշկական մասնագիտություն ունի, սակայն ստեղծագործելու տենչը փոխել է նախապատվությունը: Դասընթացների է հաճախել Գեղարվեստի պետական ակադեմիայում: Այդ ճանապարհին ինքնահաստատվելու հարցում օգնել են նաև «Շտրիխ արթ» պրոֆեսիոնալ ստուդիան ու գեղանկարիչ Աշոտ Սարդարյանը:

Վավերացված ցեղասպանություն

Ardi.am-ը ներկայացնում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցանմուշների շարք: Հրապարակումը նվիրվում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին: Լուսանկարները ՀՑԹԻ արխիվից տրամադրել է Կրթական ծրագրերի բաժնի վարիչ Քրիստինե Նաջարյանը: Գլխավոր լուսանկարը՝ Հայ որբերը Սիրիայի գաղթակայանում

Պաստառը և ժամանակակից մարտահրավերները՝ որպես սոց-արվեստային նախագիծ

«Պաստառը և ժամանակակից մարտահրավերները՝ որպես սոց-արվեստային նախագիծ» առցանց դասընթացի շրջանակում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողները պատրաստում են գրաֆիկական պաստառներ: Ծրագիրն իրականացնում են Նիկոլայ Նիկողոսյանի մշակութային հիմնադրամի տնօրեն, ավեստագետ Սարգիս Հովհաննիսյանը և ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը: Ներկայացվել են 50-ից ավելի

Ի՞նչ է պատահել իմ այս քաղաքին

Կանադայում բնակվող իրանցի բանաստեղծուհի Էլահե Սալիմին, որ շուրջ մեկ տարի ապրել է Երևանում ու շատ սիրել այն, Քովիդ-19-ի պատճառով  հատուկ դրության մեջ հայտնված Երևանի կենտրոնը բանաստեղությամբ է նկարագրել։ Այն թարգմանաբար ներկայացնում ենք Ardi.am-ի ընթերցողին։ Բնաստեղծուհի, դրամատուրգ և սցենարիստ Էլահե Սալիմին  ծնվել է 1979թ․

Հայերենը՝ իբրև ստեղծագործական լեզու

Ռուսաստանաբնակ մեր հայրենակից Գրիգոր Մարգարյանը, մեծանալով և կրթվելով ռուսական միջավայրում, իբրև ստեղծագործական լեզու ընտրել է հայերենը: Մեր հրապարակումը նպատակ ունի խրախուսելու իր հեղինակային երգերը հայերեն տեքստերով գրելու երիտասարդի հակումը: Մայրենի լեզվի հետ կապը, ինչպես տեսնում ենք, կարող է դիմակայել նաև հայրենիքից հեռու գտնվելու պարագայում: