«Մոր անունը»՝ «Մեկ քառակուսի մետր»-ում

«Մեկ քառակուսի մետր» թատրոնի և կատարողական արվեստի միջազգային 15-րդ փառատոնում  Անի Անտոնյանի «Մայրը» թատերգության բեմադրությունը արժանացել է «Հիանալի թիմային աշխատանքի համար» հատուկ հիշատակման։ Բեմադրիչը Հայարփի Ասոյանն է, դերակատարը՝ Քնարիկ Շուշանյանը։ Փառատոնն անցկացվել է Նորարար փորձառական արվեստի կենտրոնում։ Մրցանակաբաշխությունից հետո զրուցել ենք Անի Անտոնյանի հետ։ 

Թարգմանչական դպրոցն ու նոր հրատարակչությունը

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ զրույցի առիթը վերջերս լույս տեսած ամերիկացի հանրահայտ գրող, նովելիստ Օ’Հենրիի «Ամերիկյան պատմություններ» գիրքն է։ «Մաշտոց» նորաստեղծ հրատարակչության առաջին ժողովածուն գրական-թարգմանական ուշագրավ նախաձեռնության արդյունք է։ Որպես այդպիսին հրատարակչություն ստեղծելու ծրագիր չի եղել։ Հովիկ Չարխչյանի խոսքով՝ այն հիմնադրվել է անհրաժեշտությունից

Նոր գիրք․ «Բարի հսկա․ զրույցներ Սարոյանի հետ»

«Սերն անմահ է, իսկ ատելությունը մեռնում է ամեն վայրկյան»։Ու․ Սարոյան «Վերնատուն» հրատարակչությունը  «Անահատներ» մատենշարով լույս է ընծայել Վիլյամ Սարոյանի մասին Վահագն Դավթյանի հուշագրությունը։ «Բարի հսկա․ զրույցներ Սարոյանի հետ» գիրքը ծնվել է «բարի հսկա»-ի հետ Երևանում, Փարիզում, Ֆրեզնոյում հանդիպումներից և ուղևորություններից։ Հետաքրքիր մանրամասներ են

Ժան Պոլ Բելմոնդո. անվանի դերասանի 88 տարիները

Ֆրանսիացի նշանավոր դերասան Ժան Պոլ Բելմոնդոն ծնվել է Նեյի-սյուր-Սենում, 1933-ին, քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում։  Մանկության տարիներին աշխույժ էր, կռվարար։ Խուլիգանության և կռիվների համար նրան երեք անգամ հեռացրել են դպրոցից։ 18 տարեկանում դարձել է Փարիզի բռնցքամարտի չեմպիոն և ընդգրկվել Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Երիտասարդ Բելմոնդոն

Լուսինե Ազատյանի մանրանկարները

Նկարչուհի, մանրանկարչության մասնագետ Լուսինե Ազատյանի վերջին աշխատանքները կատարված են հայկական ձեռագիր մատյանների ձևավորման արվեստի և ճարտարապետական զարդաքանդակների ուսումնասիրությունների արդյունքում։ «Նպատակս մեկն էր՝ վերարտադրել և տարածել ազգային դպրոցների հիման վրա ստեղծված մշակութային արժեքները՝  ճանաչողական նպատակով,- ասում է Լուսինե Ազատյանը։- Մասնավորապես անդրադարձել եմ անվանաթերթերի մարդագիր

Հեղհեղուկ խաղաղությունն ու «Գրական Արցախը»

Ardi.am-ի զրուցակիցը «Գրական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանն է: — «Գրական Արցախ» պարբերականը ե՞րբ և ո՞ւմ նախաձեռնությամբ է հիմնադրվել: — Պարբերականը հիմնադրվել է իմ և «Արմավ» հրատարակչության կողմից` 2019 թվականին: Քանի որ և՛ ես, և՛ հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանը տեսնում էինք

Նկարիչների միության նոր պարբերականը․ «Արվեստանոց»

Հայաստանի նկարիչների միությունն ունի իր պարբերականը՝ «Արվեստանոց»։ Անդրանիկ համարն արդեն լույս է տեսել։ Հրատարակվելու է տարին չորս անգամ՝ գարնանը, ամռանը, աշնանը, ձմռանը։ Այս մասին Ardi.am-ին ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։ «Արվեստանոցը» ամփոփում է միությունում տեղի ունեցած ցուցահանդեսները և պատմում հայ ժամանակակից նկարիչների

Արվեստի աշխարհի անհամար, բայց լուծելի խնդիրները

Ardi.am-ի հյուրը «Ռոսլին» արվեստի հանդեսի հիմնադիր տնօրեն Վրեժ Առաքելյանն է։ — Ինչո՞ւ «Ռոսլին»։ — Ինչո՞ւ «Ռոսլին: Մի՞թե պարզ չէ, ի պատիվ հայ ազգային կերպարվեստի երևելի վարպետի։ — Ո՞րն է հիմնական գործառույթը  ամսագրի։ Ինչո՞վ է առանձնանում ոլորտի այլ պարբերականներից։ — Հիմնական գործառույթը, ընդհանուր առմամբ,