Ֆրանսիական հեքիաթների գիրքը զարդարող բնօրինակ էսքիզների ցուցադրություն

Ապրիլի 21-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի (1941-2020) ֆրանսիական ժողովրդական հեքիաթների էսքիզների ցուցադրությունը։ Թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահը կզարդարեն 1988 թվականին «Արևիկ» հրատարակչության լույս ընծայած «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գրքում տեղ գտած Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդումների բնօրինակ էսքիզները: Գարնան

«Անի»․ երգի և տեսահոլովակի շնորհանդես

Այսօր Ավետիք Իսահակյանի տուն- թանգարանում տեղի ունեցավ «Անի» բանաստեղծության խոսքերի հիման վրա գրված երգի և տեսահոլովակի շնորհանդեսը։ Երաժշտությունը` Մարգարիտ Սարգսյանի։ Կատարող` Անդրանիկ Մալխասյան։ Նախագծի իրականացմանն աջակցել է Անի Բերբերյան-Այանյանն իր ընտանիքի հետ միասին։

Սամվել Հարթենյանի կերպարվեստը

Սամվել Հարթենյանը (1966-2017 թթ.) քանդակագործ-կատարող էր, գեղանկարիչ, իրավագետ, պատասխանատու պետական ծառայող: Կարճատև կյանքի ընթացքում հասցրել է ունենալ երկու անհատական ցուցահանդես. (2009 թ., Հովհաննես Թումանյանի թանգարան, 2016 թ., Հայաստանի նկարիչների միություն): Մասնակցել է նաև մի շարք խմբակային ցուցահանդեսների Երևանում և Մոսկվայում: Ներկայացնում ենք նրա

Արմեն Հովհաննիսյան․ Տիկնիկներ ստեղծողը (լուսանկարներ)

Զրույցը նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի հետ՝ այստեղ։

Իրականություն և երևակայություն

Երիտասարդ նկարիչ Միսակ Հարթենյանի գեղանկարների շարքը ներկայացնում է նրա տարբեր տարիների ստեղծագործությունները: Հեղինակի մասին որոշակի պատկերացում կազմելու համար առաջարկում ենք կարդալ նրա հետ ունեցած մեր հարցազրույցը:

«Թաքուն․․․Անխօս․․․» երգի շնորհանդեսը

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում մարտի 18-ին առաջին անգամ ներկայացվեց ամերիկահայ բանաստեղծ, սրտաբան, հրապարակախոս, դոկտոր Հակոբ Այնթափլեանի «Թաքուն․․․Անխօս․․․» բանաստեղծության հիման վրա գրված համանուն երգը։ Երաժշտության հեղինակը ԵՊԿ պրոֆեսոր, դաշնակահար, երգահան Մարգարիտ Սարգսյանն է։ Երգը կատարեց Անդրանիկ Մալխասյանը։ «Թաքուն․․․Անխօս․․․» բանաստեղծությունը Հ․ Անթափլեանի «Վերադարձ» ժողովածուից է։

Լուսանկարչի արվեստանոց․ Տաթև Դուրյան

Տաթև Դուրյան։ Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնում: 2015 թվականից աշխատում է  «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Հայաստանում անցկացվող պետական մեծ համաժողովների լուսանկարների հեղինակ է։ 2019 թվականից եղել է ՀՀ ՄԻՊ գրասենյակի լուսանկարիչը, աշխատել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի

Տաթև Դուրյան․ Ապրեցնելով ժամանակը (լուսանկարներ)

Զրույցը Տաթև Դուրյանի հետ՝ այստեղ