Քիքե Ֆերնանդես. Ջրարջերի բնազդը

Թարգմանությունը իսպաներենից՝ Աղավնի Գրիգորյանի Քիքե Ֆերնանդես (Մալագա, 1992 թ.)՝ իսպանացի գրող, լրագրող։ Հրատարակել է պատմվածքների «Վարձով կյանքեր» ժողովածուն (La Discreta, 2025 թ.), տարբեր գրական մրցույթների մրցանակակիր է, ինչպես՝ MálagaCrea մրցույթ (Մալագայի քաղաքապետարան, 2024 թ.), Energheia (Quimera ամսագիր, 2019 թ.)։ Ջրարջերի բնազդը  «Ջրարջերի բնազդը»

Աղավնի Գրիգորյան․ Բարև, ես Լուին եմ

«Առնետները շատացել են…»: «Պիտի պայքարենք առնետների դեմ…»: «Մաքրե՛նք քաղաքն առնետներից…»: «Ո՛չ՝ կրծողներին…»:  Հայտարարություններն ու թռուցիկներն ամենուր էին… Մեծ-մեծ տառերով՝ խանութների ցուցափեղկերին, շենքերի տանիքներին վազող լուսային տողով հայտագրերում, անգամ մեքենաների հետնապակուն էին փակցված. կարմիր շրջանակի մեջ առնված առնետը՝ ճաղերի հետևում, առնետը՝ թակարդի տակ ճզմված,