Մեհրի Յալֆանի. Կարոտի և ցավի թարգմանությունը իրանական սփյուռքի գրականության մեջ խճճված
Տորոնտոյում բնակվող պարսիկ ճանաչված ստեղծագործող Մեհրի Յալֆանին ծնվել է Համադանում: Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Երջանիկ օրեր»-ը, լույս է տեսել 1966թ.: Նախահեղափոխական իրանական գրականության մեջ Յալֆանին այն եզակի կին ստեղծագործողներից է, որի անունը կարելի է դնել Ս. Դանեշվարի, Մ. Ամիրշահիի, Գ. Թարաղիի, Մ. Բահրամիի կողքին:






