Կորոնավիրուսը համերգները տեղափոխել է օնլայն հարթակ

«ВКонтакте» սոցիալական ցանցը մեկնարկել է հատուկ նախագիծ՝ «Երաժշտություն տանը – համերգներ առաքումով» խորագրով: Կազմակերպիչները խոստանում են առաջիկա շաբաթներին ոչ քիչ օնլայն համերգներ: Դրանք կհեռարձակվեն «ВКонтакте» կայանով և նրա կայքով ռադիոեթերում: Հանրահայտ աստղերը երկու շաբաթվա ընթացքում հանդես կգան «Новое радио»-ի ստուդիայում՝ սկսած մարտի 20-ից:

Ֆրիդա Կալոյի ինտերակտիվ ցուցահանդեսը

Google Arts & Culture հարթակում արվեստասերները կարող են ծանոթանալ Ֆրիդա Կալոյի ավելի քան 800 կտավների, լուսանկարների, նամակների, իրերի: 2018-ին Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի  թանգարանում մեքսիկացի նկարչուհու հիշատակը նշել էին մեծ ցուցահանդեսով: Լոնդոնյան «Ֆրիդա Կալո` ստեղծելով իր կերպարը» խորագիրը կրող  ցուցահանդեսը ներկայացրել է  նկարչուհու