Նոր Էդիպական կամ հոգիների վերածնման ևս մեկ՝ մտացածին տարբերակ (3)

Սկիզբը՝ այստեղ Տեր Աստված… ճակատագրի դևը դաժան ընտրություն կատարեց: Դեռ կես ժամ էլ չէր անցել, տխմար որոշումս կասկածի ենթարկելու ժամանակ էլ չէի ունեցել, երբ հյուր եկավ նա, որը դեռևս երկու տարի առաջ ինձ տղամարդ էր դարձրել… միաժամանակ՝ նաև երկու ընկերներիս: Երիցս անիծվեն այն

Նոր Էդիպական կամ հոգիների վերածնման ևս մեկ՝ մտացածին տարբերակ (2)

Սկիզբը՝ այստեղ …Լուսաբացին նետվեցի գիշերային սառնության մնացորդներով թարմացնող ալիքների գիրկն ու դուրս եկա․ նա իսկապես անհետացել էր, ինչպես ցողը կեսօրին։ Մի պահ դա պակաս հավանական թվաց, քան եթե ընդհանրապես եղած չլիներ, միայն իմ երևակայության, այս դեպքում՝ ակնհայտորեն հիվա՛նդ երևակայության ծնունդը լիներ։ Բարձրացա հյուրանոցի

Նոր Էդիպական կամ հոգիների վերածնման ևս մեկ՝ մտացածին տարբերակ

Նախաբան Սովորական, իրարից չտարբերվող օրերից մեկն էր: Խճճված անհայտ-անծանոթ հեղինակների տխուր-միանման պատմվածքների մեջ, դրանք միայն թերթելով` ձևացնում էի, թե կատարում եմ ամսագրի գրական աշխատակցի` սեղանի հետ ինձ ժառանգված պարտականություններս, երբ բաց դռնից հնարավորինս անաղմուկ ներս սողոսկեց ու կիսաձայն բարևելով՝ սեղանիս մոտեցավ քսանամյա մի

Վարդան Հակոբյան․ Հյուսնը

Արթուր Սարգսյանի հիշատակին «Փետրագիր» շարքից Մեկ, մեկուկես, երկհարկանի խարխուլ, կիսախարխուլ, երբեմն էլ արտաքնապես բարվոք տնակներով պատված բլուրի բնակիչները փայտագործին շատ էին սիրում։ Ոչ մեկին ոչինչ մերժած չկար, ոչ մեկի համար ոչ փող, ոչ էլ ժամանակ խնայած չկար։ Ամեն մեկի համար մի լավ խոսք

Սովորական առավոտ կամ անկրակ-անբոց հաղորդակցություն

            Ամեն առավոտ արթնանալիս աչքերը փակ էր պահում, որպեսզի գոնե վերջին տեսած երազը հիշի, ու ամեն անգամ էլ վերհիշելիս թվում էր, թե ինչ-որ շատ կարևոր մանրուք է պակասում, որն անկարող է հիշել։             Շաբաթը երեք օր, աչքերը դեռ փակ, ձեռքը երկարեցնում էր աջ,

Հաղորդակցություն իրագործման կամ «վերհառնում»

Հաղորդակցություններ շարքից                                                                                               Ex nihilo, nihilo fit             Վերջին քսան տարվա մեջ առաջին երեք օրն էր, որ չէր լողացել, չէր սափրվել ու նույնիսկ հայելու մեջ ինքն իրեն չէր նայել։ Ոչ մի տող չէր կարդացել կամ գրել, չէր լսել ոչ մի երգ, չէր նայել

Հաղորդակցություն իմաստացման կամ հեքիաթ ծերունու և տղայի մասին

        «Աշխարհն ունի յոթ ուղղություն` հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, վերև, ներքև ու դեպի ներս»:                                     Դուգլաս Մոնրո        «Հորիզոնից աստիճանաձև դեպի վեր ծավալվող սարերից ամենաբարձրին՝ անտառապատ գոտուց վեր ու հավերժական ձնածածկույթին չհասած, անտաշ քարերով ու անշաղախ շարված մի դղյակ տեսավ տղան: Հետո դրա միակ կամարակապ

Հաղորդակցություն հանդիպման կամ մի կանխամտածված սպանության արձանագրություն

Հաղորդակցություններ շարքից  Կեսգիշերային խավարն ու լռությունը ճեղքող-երկփեղկող, դրանում մի այլ տարածություն-ժամանակ բացող մեղեդու ձայնային ալիքներին ելևեջելով, մարմնական բոլոր զգացողություններն իր ներքին նուրբ նյութին ենթարկած` թեև նստած էր առաձգականությունը կորցրած զսպանակներով երեսնամյա բազկաթոռին, սակայն այնքան էր օտարված նյութական աշխարհից, այնքան էր տրված վերբանականին, որ