Վարդան Սմբատյան․ Ցոյի պատը
Վերևում մի բան կայծկլտաց։ Տաք խավարից ճկվեց ու թրթռալով վեր խոյացավ դյուրավառ մի աղեղ, հատեց սևով ու մոխրագույնով երիզված երկնային օվկիանոսը, ապա տարածելով լուսային վիբրացիաներ` գունային հրավառություն արեց։ Նայեցի վեր, թվաց, թե երկինքը հսկա գույնզգույն, թռչող (թպրտացող) լուսային ձկներով լի ակվարիում է, որ






