«Երևանն» էլ քաղաքականացված բառ է դառնալու

Ռեժիսոր Հայկ Բաբայանի հետ զրուցել ենք նրա «Երևանն արցունքներին հավատում էր» ֆիլմի մասին։ Ռեժիսորի հավաստմամբ՝ ֆիլմի աշխատանքներն ավարտական փուլում են, այն շուտով կներկայացվի հանրության դատին։ — Հա՛յկ, «Երևանն արցունքներին հավատում էր» ֆիլմի գաղափարը կար մինչ համավարակն ու պատերազմը։ Մեր երկիրը նոր շրջափուլ է

«Գլադիատորը» շարունակություն կունենա

Լավ նորություն ռեժիսոր և պրոդյուսեր Ռիդլի Սքոթի երկրպագուների համար․ նա պլանավորում է նկարահանել հայտնի «Գլադիատոր» ֆիլմի շարունակությունը։ Այս տարի լրացավ Սքոթի 83-ամյակը։ Երկարամյա աշխատանքային ուղու ընթացքում նա իրականացրել է մոտ հարյուր նախագիծ, սակայն անգամ պատկառելի տարիքը չի դանդաղեցնում աշխատանքային ռիթմը։ Այս տարի Սքոթի

Փելեշյան․ մեր ժամանակների լեգենդը

Ardi.am-ը ներկայացնում է հատված Սերգեյ Գալստյանի «Փելեշյան․ մեր ժամանակների լեգենդը» (նախնական վերնագրով) անտիպ գրքից։ Տարեվերջին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը գիրքը (երկլեզու՝ հայերեն և ռուսերեն) կներկայացնի ընթերցողի ուշադրությանը։ **** Աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյան․ Նրա ֆիլմերը ընդգրկված են Համամիութենական պետական կինոինստիտուտի ուսումնական ծրագրերում։ Նրա մասին Փարաջանովն

Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

«Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հոկտեմբերի 9-ին Երեւանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանում կայացավ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ «Քարեր» (ռեժ․՝ Վինոթրաջ Պ․Ս․, Հնդկաստան), իսկ «Արծաթե ծիրանի»՝ «Հոսանքն ի վար՝

Պատերազմը սովորեցնում է սիրել քեզնից, քո անձից դուրս

Ներկայացնում ենք «Մեկ կադր» 19-րդ միջազգային կինոփառատոնի այս տարվա «Լավագույն հայկական մեկ կադր», «Լավագույն հայկական կարճ ֆիլմ» և «Լավագույն հայկական կինո առանց սահմանի» անվանակարգերի մրցանակակիրներին։  «Մի բաժակ ջուրը», ռեժիսոր՝ Անժելա Ֆրանգյան Մեկ րոպե տևողությամբ այս վավերագրական ֆիլմը պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո

Երիտասարդական մաքսիմալիզմն ու «Մեկ կադրը»

Ardi.am-ի զրուցակիցը «Մեկ կադր» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Գագիկ Ղազարէն է։ Այս տարի փառատոնին հայտագրվել էր ավելի քան 400 ֆիլմ, որոնցից 75-ը ներառվել էր մրցութային ծրագրում։ Միջոցառումն առաջին անգամ անցկացվեց Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանում։ — Փառատոն կազմակերպելը ժամանակատար և ծախսատար գործընթաց է։ Այդուհանդերձ

Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը

Մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձության՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է: Մեկ շաբաթ շարունակ՝ հոկտեմբերի 3-10-ը, հայ հասարակությունը բացառիկ հնարավորություն կունենա վայելելու ամենամյա կինոտոնը։ 18-րդ «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 3-ին, «Մոսկվա» կինոթատրոնում։ Արարողությանը մասնակցեցին փառատոնի անվանի հյուրերը, ժյուրիի

Ժան Պոլ Բելմոնդո. անվանի դերասանի 88 տարիները

Ֆրանսիացի նշանավոր դերասան Ժան Պոլ Բելմոնդոն ծնվել է Նեյի-սյուր-Սենում, 1933-ին, քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում։  Մանկության տարիներին աշխույժ էր, կռվարար։ Խուլիգանության և կռիվների համար նրան երեք անգամ հեռացրել են դպրոցից։ 18 տարեկանում դարձել է Փարիզի բռնցքամարտի չեմպիոն և ընդգրկվել Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Երիտասարդ Բելմոնդոն