Կյանքից հեռացել է Վահրամ Թաթիկյանը

Կյանքից հեռացել է Վահրամ Թաթիկյանը: Վեց տարի առաջ եմ արել այս տեսագրությունը։ Իր նեղլիկ կացարանում Վահրամ Թաթիկյանը երգեց նորօրյա Պույպույի մասին այս երգը: Նրա այս և մյուս երգերն այսուհետ ուրիշներն են երգելու: Խաղաղություն և լույս թող իջնի հոգուն: Տեսանյութի հղումը՝ ստորև Կարինե Ռաֆայելյան

Ազգային Սինեմատեքը անուղղակի խթան կդառնա հայկական կինոարտադրության համար

«Ազգային Սինեմատեք» կոնցեպտ ստեղծարար կրթական—մշակութային—զբոսաշրջային միջավայր» նախագիծն այսօր գտնվում է կինոաշխարհի, առհասարակ մշակութային գործիչների և մշակութասեր հանրության ուշադրության կենտրոնում:   Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանն է պատասխանում Ardi.am-ի հարցերին: —Ենթադրում եմ, որ կինոթանգարանը թանգարան երևույթի ավանդական պատկերացումների կաղապարում չի տեղավորվելու:

Մի լույս մեր հույսի ճանապարհին

Միացյալ Նահանգների Սենատը միաձայն քվեարկությամբ հաստատեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսի ներկայացրած թիվ 150 բանաձևը։ Ցնցվա՞ծ ենք, հուզվա՞ծ, երախտապա՞րտ, հպա՞րտ, վրիժառո՞ւ, լավատե՞ս… Ինչպե՞ս ի մի բերենք դարից էլ երկար ձգված մեր ապրումի հանրագումարը, երբ չենք կարողանում անգամ արտածել այս մեկ գիշերվա մեջ

Ամենավտանգված հուշարձանների ցանկը, Խորանաշատ վանք և կարաս

Հրապարակվել է 2020 թվականի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան ծրագրի հավակնորդների նախնական ցանկը, որում տեղ է գտել 2 առաջադրում Հայաստանից` Տավուշի մարզի Խորանաշատ վանքը և կարասը` որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա: Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վերջնական յոթնյակը կհրապարակվի 2020 թ. մարտին: «Եվրոպա Նոստրան» ժառանգության

Երկրաշարժի զոհերի հիշատակին

Դեկտեմբերի 7-ը Սպիտակի երկրաշարժի չսպիացող վերքի շեշտադրված հետագիծն է խորհրդանշում: Աղետը ոչ միայն չսպիացավ մեր հոգիներում, այլև իր հետքը թողեց մշակութային տարբեր դրսևորումներում: Գյումրեցի քանդակագործ Զավեն Կոշտոյանի աշխատանքներից երկուսն այդ ողբերգության քանդակ-վավերագրերն են: Ու մեր մեծ հայրենակիցն էլ իր կսկիծի միջից երկնեց հիշատակի

Յուրի Սահակյանը հավերժության ծիրում

Տևական ծանր հիվանդությունից հետո մահկանացուներիս աշխարհը լքեց լուսավոր մի մարդ՝ մանկագիր Յուրի Սահակյանը: Նրա հետ յուրաքանչյուր շփում դրական լիցքերի անսպառ հորդում էր ենթադրում: Մարդկային բարձր որակների, գրական-մշակութային բացառիկ տաղանդի ու ճաշակի կրողն էր նա, որ ապրեց մեր կողքին, հարստացրեց իր գոյությամբ այս աշխարհն

«Այն երազանքը, որով եկանք, կամաց-կամաց սկսում է իրականություն դառնալ»

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և նրա գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը հրավիրել էին լրատվադաշտի ներկայացուցիչներին՝ ծանոթացնելու «Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի ստեղծման մանրամաներին: Հանդիպումը կայացավ անսովոր միջավայրում՝ ապագա Սնեմատեքի կիսակառույց տարածքում, որն առարկայորեն փաստեց նախագծի մեկնարկած ընթացքի անկասելիությունը: «Այն երազանքը,

Օլգա Տոկարչուկը և Փիթեր Հենդկեն՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ

Լեհ գրող Օլգա Տոկարչուկը և ավստրիացի գրող Փիթեր Հենդկեն արժանացան Նոբելյան մրցանակի՝ գրականության ոլորտում: Տոկարչուկը նաև ակտիվիստ է: Նա համարվում է հասարակական ինտելեկտուալ, լեհական իշխանությունների քննադատ և մեծ երևակայության տեր մարդ: Իր վերջին հատկության համար էլ արժանացել է մրցանակի: Տոկարչուկի գրքերը բեսթսելլերներ են Լեհաստանում: Իսկ