Համայնքը զորավոր է

Զանգակատուն գյուղի դպրոցի բակում կանգնեցված Պարույր Սևակի անհաջող կիսանդրին համախմբեց բոլորին։ Առիթ է հիշելու՝ ո՞վ էր Սևակը, առիթ է հիշելու՝ ո՞վ էր Թոքմաջյանը։ Հիշեցինք Սևակի լավ բանաստեղծությունները, այսինքն՝ այն, ինչ ընդունված էր անգիր անել, Թոքմաջյանի նախկին աշխատանքները՝ հաջողվածները, չհաջողվածները։ 87-ամյա քանդակագործին մեղադրանքի սյունին

«Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող է խախտել հեղինակային իրավունքը և մնալ անպատիժ»

«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային եւ հարակից իրավունքների համահավաք (կոլեկտիվ) կառավարում իրականացնող հասարակական կազմակերպությունը գտնվում է բովանդակային եւ կառուցվածքային փոփոխությունների փուլում: Սեպտեմբերի 13-ին «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» կենտրոնական գրասենյակում գումարվել է Իրավատերերի խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել եւ ընդունվել են մի շարք որոշումներ` «Հեղինակային եւ հարակից իրավունքների գույքային

Մեկնարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը

«Տերյան մշակութային կենտրոն»-ը ուրախ է ազդարարել, որ պաշտոնապես մեկնարկում է «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005 թ․ կոնվենցիայի շրջանակներում գործող` Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) կողմից։ Մեր երկրում ծրագրի համաֆինանսավորումն իրականացվում է

Հասմիկ Կարապետյան․ Արյունոտ մեկնարկ

(քաղաքական թրիլեր) I ՄԱՍ Արյունոտ մատները վերցրել էր դանակը ու ինչ որ աղջկա շեկ մազերի վրա մաքրում էր այն։ Երկու զիվորական մի անկյունում ծիծաղում էին դիակներին նայելիս, որոնց քիչ առաջ սպանել էին, իսկ մյուս զինվորականը նստել էր ձիու վրա ու ստիպում էր ձիուն

Մայրաքաղաքի հին կտորը․ ճանապարհը տանում է Կոնդ 

Քաղաք քաղաքի մեջ. այս բնորոշումն են տալիս Երևանի հին թաղամասերից Կոնդին: Թաղամասը կառուցվել է դեռ 18-րդ դարում, երբ այստեղ հաստատվել են հարյուր տուն հայ բոշաներ: Թաղամասի բլրի վերևի հատվածում մեկ-երկու հարկանի տներ են եղել, ստորոտում մեծահարուստների տներն էին, որոնց փոխարեն  խորհրդային տարիներին կառուցվել

Համլետ Հովսեփյանի եզակի հավաքածուն․ Էրգրի մշակույթը

Զրույցը Համլետ Հովսեփյանի հետ՝ այստեղ։

Վահան Իշխանեան․ Ծայրայեղ կատարելապաշտը

Պոսթըն, 1979, Յունիսի վերջը: Ուսանողական տարիներուս, Պոսթընի մէջ հանդիպած էի մեր ընկերուհիներէն մէկուն՝ Մարալի հօրը, որ մասնագիտութեամբ հոգեբան էր (Ph.D), եւ որուն բնակարանը ամիսէ մը աւելի մնալու պատեհութիւնը ունեցանք: Ան եղած էր որբանոցային դասընկերը Այնճարի Յառաջ վարժարանի իմ մարմնակրթանքի ուսուցչիս՝ Անդրանիկ Քէնտիրճեանին (Ընկըլըզմանին):

Վանա ժառանգության պահապանը

1896 թվականին ցրոնքցի Ներսեսի բազմանդամ ընտանիքում մեծ ուրախություն էր։ Հավաքվել էին Պետե Խչոյենց ողջ ազգատոհմը, գյուղի անվանի մարդիկ, դուռ ու դրկից, քավոր-սաներ։ Հասակավոր կանայք, իրենց հարսն ու աղջիկը առած, տեղավորվել էին հացատան թոնրի շրթի մոտ, իսկ տղամարդիկ՝ պարսպապատ ընդարձակ սալհատակ բակում դրված սեղանների