Արամ Ալավերդյան. «Իզաբել, Իզաբել․․․»
Սեպտեմբերի գետնին անձրև կաթկթեց, փոշու հոտ բարձրացավ, Փոլի ձորի կեսօրվա մատղաշ, խամ քամին թարմ օդով լցրեց դպրոցի դատարկ բակը։ Մենավոր ձմեռնենի տանձի ծառը, մեկուսի սվսվալով, բարեբեր աշնանամուտի հովից թռչել ուզեց: Զանգն ահա կհնչի, դպրոցի միջանցքները կենարար որոտ կբռնեն, դասից քաղցած երեխաները աշխույժ աղաղակով






