Ռեքվիեմ՝ Արշակի ու նրա տան համար

Նրա մտքով մեռնել չէր անցնում: Ժամանակը թարսվել էր նրա համար, տարին շուռ էր տալիս, բայց նա չէր ծերանում, միտք էլ չուներ: Խելքն էլ, չէր ծերանում՝ հերիք չէ, օր օրի ավելի էր հուպ գալիս դեպի մանկամտություն: Ի՜նչ մարդ էր… Կոթաքարի կատարն իսկական կանչելու տեղ

Լևոն Աթոյանց. Վավերացված ազատամարտ

Ardi.am-ը ներկայացնում է կինոօպերատոր Լևոն Աթոյանցի լուսանկարների շարքը՝ արված Արցախյան հերոսամարտի օրերին: Վերջին երեք լուսանկարում իր ճակատագրական օրերն ապրող Շուշին է:                    

Արամ Ալավերդյան, Զգուշավոր բաս

                                                             Ջոկատի հրամանատարը նրա ուսուցչին ասել է. -Դու գնա Ստեփանակերտ, լրագրողի գործդ շարունակիր, դա ավտոմատ բռնելուց կարևոր ա, կռիվ գնացող շատ կա: Մեռած-կենդանի՝ մեր ժամանակը հավերժացնողի կռիվն ավելի պետքական ա… Հետո, զինկոմ, փոխգնդապետ Թումանյանը, գլուխը թղթերի մեջ, առանց երեսի նայել՝ գրասենյակի ռուսերենով

Օշափը հոգին տվավ սատանեն

Մանրապատում՝ արցախյան բարբառով ****  Մին անտար օձ կյամա մեր հայաթը, սկսում կատվեն ծեգերին օտելը: Խեղճերդ հունց ըն աջուծյախ փըխչի-փախչի անում, պա՛հ: Յընըյան ըն կյամ, տեսուտեն՝ փրկումնը չկա: Գյուդում չըմ, թա հունց ըմ յըրա հըսնում, հինչավ թխում, կըտաղում ա, բիդա ինձ հիրս անում ըռնըթաթախ,

Մարտիրոս Ոբնեցի, Վանականի հրեշտակները

Մարտիրոս Ոբնեցու «Յուղաներկ արևի ջերմությունը» անտիպ գրքից **** Վաղ միջնադարյան կերպարվեստում որմնանկարչության զարգացումը մեր կարծիքով պետք չէ կապել ժանրի ունեցած առանձնահատկության կամ վրձնելու տեխնիկայի հետ: Բանն այն է, որ ամենուր կառուցվող եկեղեցիների, վանքերի առկայությունը դեռևս չէր նշանակում, որ հասարակության հոգևոր կյանքում վանականությունը արդեն

Նամակ Վահեին

Բարև, ընկե՛րս, վաղուց չենք հանդիպել։ Եկել եմ՝ հարցնեմ որպիսությունդ։ Ո՞վ կմտածեր, որ մեր երիտասարդ տարիների մեկնարկը կտանք պատերազմով։  Գիտեմ՝ ասածիս հետ համամիտ կլինես. հենց պատերազմից է սկսվում հայրենասիրությունը։ Իմ հարյուր տարվա ընկե՛ր։ 10 տարեկանից սպորտում երկուսս լավագույնն էինք, բայց ո՞նց եղավ, որ գոնե

Հադրութի Վանք գյուղը կամ մշակույթի դանդաղ հոգեվարքը

Խողխողված ու ողջակիզված մարդկանց հետ միասին Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված բազմաթիվ պատերազմների զոհ դարձել է նաև մշակույթը: Արվեստի գործը ստեղծվում է ձևի և բովադակության՝ կատարելության հավակնող միասնությամբ: Եթե բովանդակությունը հոգևորի ինչ-որ չափով անորսալի դրսևորումն է, ապա ձևի կրողը նյութն է: Գրականությունը գեղարվեստական տեքստից

Ճամփորդություն դեպի Մռավի լեռներ

ճանապարհը Ճանապարհի հերթական ոլորանի հետևից Մռավը դուրս է գալիս անսպասելիորեն` իր վիթխարի մարմնի կտրուկ, ինչ-որ չափով էվերեստի գագաթը հիշեցնող ուրվագծերով ծառանալով շերտ-շերտ միմյանց հաջորդող անտառապատ լեռների վրա: Ճանապարհից վերև նայելիս թվում է, թե այս կուսական անտառներում մարդու տրորած արահետներ չեն կարող լինել, սակայն