Նորահայտ հուշարձաններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկանում ենք, որ նորահայտ հուշարձանի կարգավիճակ  են ստացել  9 պատմամշակութային կառույցներ։ Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ. Մաշտոցի պող․ 10 հասցեի բնակելի շենքը (1956 թ.), Արարատի մարզի Մասիս

Երևան-Լայպցիգ մշակութային տարին մեկնարկեց ցուցահանդեսով

Zu Gast in Leipzig: International Print Biennale Yerevan լայնածավալ ցուցահանդեսի մեկնարկով մարտի 5-ին կազդարարվի Երևան-Լայպցիգ մշակութային տարվա բացումը: Լայպցիգի պատմական Spinnerei արվեստի համալիրում՝ Untergeschoß 14 ցուցասրահում, կներկայացվի Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հավաքածուի ընտրանին։  Երևանի քաղաքապետարանի և նրա ենթակայությամբ գործող՝ «ՀայԱրտ» Արդի Արվեստի

Էքսպերիմենտալ տրամադրություններ ԵԹԿՊԻ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում կայացավ «Տգեղը» ներկայացման առաջնախաղը։ Պիեսի հեղինակը գերմանացի ժամանակակից անվանի դրամատուրգ Մարիուս ֆոն Մայենբուրգ։ Բեմադրությունը հագեցած է նորարարական լուծումներով, որոնք ամբողջությամբ տեղավորվում են ժամանակակից թատրոնի գեղարվեստական մտածողության համատեքստում։ «Տգեղը» ներկայացումը միաժամանակ ուղղված է ժամանակակից դրամատուրգիայի

«Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի և Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համագործակցությամբ փետրվարի 25-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում տեղի կունենա «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման հայաստանյան առաջնախաղը:Տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ

Գիրք նվիրելու օրը հայաստանյան թանգարաններում

Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ հայաստանյան թանգարաններում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ։ Մասնավորապես, Հովհաննես Թումանյանի թանգարանում միջոցառումների շարքը կմեկնարկի փետրվարի 19-ին, ժամը 15:00-ին «Գիրքը՝ հեքիաթասաց» խորագրով ծրագրով։ Հեքիաթի ժամը կվարի Ալինա Ավետիսյանը՝ ստեղծելով ջերմ ու ներգրավող մթնոլորտ, որտեղ Թումանյանի հեքիաթները նոր շունչ

Դիլիջանում կբացվի Հայաստանի համար եզակի «Հայկական գործվածքի թանգարանը»

Դիլիջանում փետրվարի 7-ին, ժամը 13:30 Կալինինի 5 հասցեում կբացվի Հայաստանի համար եզակի «Հայկական գործվածքի թանգարան»-ը։ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը հանդես կգա նոր հայեցակարգով՝ որպես Հայկական գործվածքի թանգարան՝ ներկայացնելով հայկական գեղարվեստական գործվածքի բազմադարյա ավանդույթներն ու դրանց շարունակական զարգացումը։ Նոր մասնագիտացված ցուցադրությունը

Հովիկ Սարդարյանը արժանացել է Էռնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորական մրցանակին

Էռնստ ֆոնՍիմենսի երաժշտական մրցանակը 2026 թ.-ին շնորհվում է Ժորդի Սավալին։Կոմպոզիտորական մրցանակները շնորհվում են Բեթան Մորգան-Ուիլյամսին, ՀովիկՍարդարյանին եւ Քիթի Սյաոյին։ Հայ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը արժանացել է Էռնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորական մրցանակին։ Մրցանակաբաշխության արարողությունը 2026 թվականի մայիսի 23-ին, Մյունխենի Փրինզռեգենթ թատրոնում։ Հովիկ Սարդարյանը ծնվել է

Մրցույթի մեկնարկ․«Հայ ժամանակակից գրականության պատանի վերլուծողները»

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ, մեկնարկում է «Հայ ժամանակակից գրականության պատանի վերլուծողները» ընթերցանության ստեղծագործական համահայկական մրցույթը՝ նպատակ ունենալով խթանել դպրոցականների ընթերցանության մշակույթը, զարգացնել վերլուծական մտածողությունը և ձևավորել գրավոր խոսքի հմտություններ՝ ժամանակակից գրականության հիման վրա։ Մրցույթը նախատեսված է 7–12-րդ դասարանների սովորողների համար