Հախվերդյանի հոբելյանին նվիրված համերգներ

Երգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված համերգներ կանցկացվեն Երևանում և Գյումրիում։ Համերգները կրում են «Կեսգիշեր, եկ հարբենք ու խոսենք լավ ու վատ օրերից» խորագիրը։ Հախվերդյանի համերգը Երևանում կանցկացվի սեպտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Իսկ սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին արտիստին կհուրընկալի

Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը` տեսանյութերի հետ համադրմամբ

Սեպտեմբերի 10-ին երաժշտասերները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կարող են վայելել սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագիրը։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։ Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականին ձայնագրել է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը,

Ֆիլհարմոնիկը սեպտեմբերի 2-ից կբացի իր դռները

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 2-ից կբացի իր դեռները հանդիսատեսի առջև: Այդ օրը նվագախմբի հետ ելույթ կունենան վիրտուոզ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը Բելգիայից և դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Ծրագրում՝ Ռախմանինով՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 6: Սեպտեմբերի 4-ի համերգին կհնչեն Առնո Բաբաջանյանի սիրված

«Ֆրեսկո» փառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Ավարտվեց «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը. հայտնի են մրցանակակիր ֆիլմերը      8 տարի շարունակ հոգևոր եւ մշակութային երկխոսության միջոցով մարդասիրական արժեքներ տարածող «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի անցկացվեց օգոստոսի 14-ից 29-ը:     Փառատոնը ստացել էր 4000-ից

Երիտասարդական գրականագիտական մրցույթ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում և «Գրական կայարան» գրական, մշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարում են «Երիտասարդական գրականագիտական մրցույթ»։ Ծրագրի նպատակը երիտասարդների շրջանում գրաքննադատական հմտությունների զարգացումն է՝ ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների

«Ֆրեսկոն» կմեկնարկի սահմանամերձ Բերդավանում

Օգոստոսի 14-ից 29–ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Փառատոնի մեկնարկն այս տարի կտրվի Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային

Հայաստանը՝ ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ամենամյա մրցույթում

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ երկրների՝ Ալմաթիում հեռավար անցկացված «Գրքարվեստ»միջազգային մրցույթին, որին ներկայացվել է 50 հրատարակություն՝ ԱՊՀ 6 պետություններից(Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան): Հայաստանը հանդես էեկել 10 անվանակարգերում, ներկայացված գրքերից 8-ն արժանացել են մրցանակային պատվավորտեղերի: Տեղեկացնում են ԿԳՄՍՆ հասարակության հետ կապերի և տեղեկատվության

Հետ գնա՞նք 60-ականներ Ալեքսանդր Թոփչյանի հետ

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում,  հուլիսի 30-ին, ժամը՝ 16:00-ին, տեղի կունենա հանդիպում գրող, գրաքննադատ, թարգմանիչ  Ալեքսանդր Թոփչյանի հետ։  Հասցեն՝ Զանգակ գրատուն (Աբովյան 7): Մուտքն ազատ է: 60-ականներին «Գարուն» ամսագրով գրական ասպարեզ մտավ վառ ու ինքնատիպ մի սերունդ՝ Հովհաննես Գրիգորյան, Սլավիկ Չիլոյան, Հենրիկ Էդոյան, Դավիթ