Առաջին անգամ՝ մեծամասշատբ նախագիծ Հայաստանում. Երևանում հանդես կգա հանրաճանաչ Պառով Ստելար բենդը
Լուսային և ձայնային բացառիկ շոու՝ Հայաստանում: Նոյեմբերի 8-ին, ժամը 18:00 «Հրազդան» մարզադաշտում կկայանա հայտնի Պառով Ստելար բենդի համերգը: Հայաստանում նման մեծամասշտաբ նախագիծ անցկացվում է առաջին անգամ: Համերգային երեկոյին կներկայացվեն խմբի նոր և հին ստեղծագործություններ, սիրված կատարումներ: Իրադարձությունն անցկացվում է Silk Note Festival-ի շրջանակում:






