«Զով տուն գյուղում»․ Քարաշամբի նորաբաց հյուրատունը

  Նեղլիկ փողոցներ, տեղ- տեղ խորդուբորդ, տներն ու տնամերձ այգիներն իրարից անջատող դարպասներ ու ցանկապատեր․․․ Գյուղական անդորր, որտեղ լսելի է առվակի ձայնն ու ծառերի խշշոցը։ Քարաշամբի փոքրիկները մի պահ ընդհատում են որսը (ձուկ են փնտրում առվակում՝ ինքնաշեն ուռկանը պատրաստ պահած)։ Հարց ու փորձ

Վարպետաց քաղաք․ արհեստների փառատոնը (տեսանյութ)

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում իրականացրել է «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը: Փառատոնն իր շուրջն էր համախմբել վեց տասնյակից ավելի վարպետների՝ ՀՀ մարզերից, Ռուսաստանից և Բելառուսից։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և

«Սահմանապահ» Խորանաշատին նվիրված միջոցառումները

Սահմանապահ Տավուշի մարզ, գյուղ Չինարի: Այստեղ՝ հայ-ադրբեջանական սահմանագծին, բացի ամուր կանգնած հայորդիներից, կա ևս մեկը՝ Ոգեղեն սահմանապահը, որ Խորանաշատ է կոչվում: Ճիշտ 800 տարի առաջ՝ 1222 թվականին, ավարտվել է Խորանաշատ վանական համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու շինարարությունը: Ճիշտ 8 դար է, ինչ Խորանաշատը ամուր

Արև տատը, թուրքի «մահլան», արյունոտ ադաթը

Փարպի գյուղի նեղլիկ փողոցի անկյունում մի տուն կա, որի դարպասը չեն կողպում, և դեղնաչ թավամազ կատուն զննում է քեզ։ Այստեղ է ապրում 92-ամյա Արև տատը։ Ծնվել է ժամանակից շուտ՝  1930 թվականի մի շոգ օր, երբ «մլակներն» աջից-ձախից կծոտում էին «կտրանը» քուն մտած հղի մորը։

Աղբյուրների ու ամենահամեղ չրերի հետքերով

Սպիտակ «Ժիգուլին» կանգ է առնում ոլորապտույտ ճանապարհի եզրային ցուցանակի մոտ: «Счастливого пути! Возвращайтесь!»,- ասում է ժանգոտած ու ծռմռված երկաթը։ Մացառուտի մեջ կորած գետը գարնան շունչ է առել։ Մենք Փարպիում ենք։ Գյուղ մտնելուց առաջ խորհուրդ կտանք վերհիշել 5-րդ դարի հայոց պատմության նշանակալի մարդկանց ու

Վիրակապելով օրը պոեզիայի հանգ ու ռիթմի կենարարությամբ

 Ardi.am-ի հյուրը բանաստեղծուհի Վարդ Արծափէն է։ Զրույցի առանցքը բանաստեղծուհու «Լինել երեք հարությամբ» գիրքն է, պոեզիան, մեր օրերը։ — Պատերազմից առաջ ու հետո․․․ փոխվե՞լ է ասելիքը, տրամադրությունը, ռիթմը կյանքի, պոեզիայի։ — Անշուշտ, պատերազմը շատ բան փոխեց… դեռ երկար «կղողանջեն» վերքերը, բայց ոչ «զանգն է

Մարինե Թաթոյան․ Հողի, աղջկա ու գարնան մասին․․․

Առավոտյան արթնացա, վարագուրեցի կարոտս քո սիրով, հայրենի՛ք, իմ մի բուռ, մի ծվեն, մեկը այն ամենից, ինչը իմ ակունքն է, որի արմատները սկզբից են ներհակ։ Մեկը այն անուններից, որոնք իմ անունն են ամեն օր ու պահի։ Հայրենի հող իմ, ի՜նչ քաղցր ես։ Քո մեջ