Մշտական և ժամանակավոր ցուցադրություն՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում վերաբացվել է մշտական ցուցադրությունը, ինչպես նաև հանրությանն է ներկայացվել «Ուսուցիչը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Վերջին ամիսների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ թանգարանում իրականացվել են ցուցասրահի վերանորոգման, մշտական ցուցադրության հայեցակարգի վերանայման և ցուցադրության արդիականացման ու համալրման աշխատանքներ։ Գիտաորոնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում ցուցադրությունը






