Ստեղծարար գրադարանավարը միշտ էլ ստեղծելու է լավ գրադարան

ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանի հետ զրուցել ենք գրադարանային ոլորտի խնդիրների ու ձեռքբերումների մասին։ — Համավարակ, պատերազմ… Ինչպե՞ս հաղթահարեցին ճգնաժամը գրադարանները։ Ի՞նչ փուլում է այսօր գրադարանային գործը։ — 2020 թվականին համավարակով և դրա հարուցած արտակարգ հանգամանքներով պայմանավորված՝

«Ֆրեսկոն» կմեկնարկի սահմանամերձ Բերդավանում

Օգոստոսի 14-ից 29–ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Փառատոնի մեկնարկն այս տարի կտրվի Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային

Հին ու նոր Գյումրի թատերախումբը` սահմանամերձ համայնքներում

Հին ու նոր Գյումրի թատերախումբը կրկին բարեգործական ներկայացումներով Հայաստանի սահմանամերձ համայնքներում է։ 12 տարի առաջ, ՀՀ վաստակավոր արտիստ Ռաֆայել Խառատյանի նախաձեռնությամբ ձևավորվեց «Հին ու նոր Գյումրին», թատերախումբը համալրեցին սիրված և ճանաչված, վաստակաշատ դերասաններ, խումբ ներգրավվեցին նաև երգիչ-կատարողներ։ Իրական կյանքից վերցված, զվարճալի և ուսուցողական

Հայաստանը՝ ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ամենամյա մրցույթում

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ երկրների՝ Ալմաթիում հեռավար անցկացված «Գրքարվեստ»միջազգային մրցույթին, որին ներկայացվել է 50 հրատարակություն՝ ԱՊՀ 6 պետություններից(Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան): Հայաստանը հանդես էեկել 10 անվանակարգերում, ներկայացված գրքերից 8-ն արժանացել են մրցանակային պատվավորտեղերի: Տեղեկացնում են ԿԳՄՍՆ հասարակության հետ կապերի և տեղեկատվության

Մենք երկրին այնտե՛ղ էինք պետք

Նյութի սկզբնաղբյուրը՝ «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիր «ՃՇ»-ի հյուրն են կամավորականները՝ ճարտարապետներ Դավիթ Ստեփանյանը և Դավիթ Նահատակյանը Մասնագիտական հանրությանը Դավիթ Ստեփանյանը հայտնի է ոչ միայն ճարտարապետի իր ինքնատիպ հորինվածքային մտահղացումներով, այլև լուրջ և ծանրակշիռ վերլուծություններով, որոնք վերաբերում են թե՛ ճարտարապետությանը, թե՛ հարակից արվեստներին՝ քանդակագործություն, երաժշտություն,

Պատերազմը տարավ լիարժեք երջանիկ լինելու հնարավորությունը

Գրքի երևանյան փառատոնին «Զանգակ» գրատանը արցախցի լուսանկարիչ, վիզուալ արտիստ Արեգ Բալայանը, լրագրող Կարեն Ավետիսյանն ու դիզայներ Էդիկ Պողոսյանը պատմեցին  իրենց հուշերն Արցախյան 44-օրյա պատերազմի մասին։  Այս օրերին Արեգի լուսանկարները ներկայացված էին նաև «Հոդված 3» ակումբում՝ «Պատերազմի վավերագրում» խորագրով խմբակային ցուցադրության շրջանակում։ Մեր զրուցակիցը

Հետ գնա՞նք 60-ականներ Ալեքսանդր Թոփչյանի հետ

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում,  հուլիսի 30-ին, ժամը՝ 16:00-ին, տեղի կունենա հանդիպում գրող, գրաքննադատ, թարգմանիչ  Ալեքսանդր Թոփչյանի հետ։  Հասցեն՝ Զանգակ գրատուն (Աբովյան 7): Մուտքն ազատ է: 60-ականներին «Գարուն» ամսագրով գրական ասպարեզ մտավ վառ ու ինքնատիպ մի սերունդ՝ Հովհաննես Գրիգորյան, Սլավիկ Չիլոյան, Հենրիկ Էդոյան, Դավիթ

Արամ Ալավերդյան, Ֆրոնտմենները

Մեծ պապիս անունը Արամ է: Անունս ամենևին նրա հետ կապ չունի: Նա իրենց բակում է զոհվել Առաջին պատերազմի ժամանակ, իրենց դռանը՝ դպրոցի ետնաբակում: Ասում են՝ իր հորդացող արյունը, որ պառկած տեղը տաքացրել է նրան, զգացել է, որ գնում է: Ձեռքը տարել է բամբակաբաճկոնի