Թատրոն ՄարզաԴիտակ

Չեխովյան վոդևիլները՝ էկրանին

28.02.2021

Փետրվարի 27-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Անտոն Չեխովի «Արջը» և «Առաջարկություն» վոդևիլների հիման վրա նկարահանված հեռուստաներկայացումը, որը հանդիսատեսին ներկայացվեց մեծ էկրանի տարբերակով։

Նկարահանումները տեղի են ունեցել Վանաձորում և Ձորագյուղում։ Ընդգրկված են թատրոնի երիտասարդ դերասաններից Արման Սաքանյանը, Մարիամ Ղևոնդյանը, Վահրամ Խառատյանը, Տաթև Պետրոսյանը, Թաթուլ Բոստանչյանը և Էդգար Բարսեղյանը։ Ռեժիսորն է Արեն Օսիպյանը։ Բեմադրող օպերատոր՝ Արսեն Շահնազարյան, երկրորդ օպերատոր՝ Արամ Սիրականյան։


Նկարահանումները կատարվել են կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ ժամանակներում, հեռուստաներկայացումը պատրաստ պետք է լիներ արդեն սեպտեմբերին, բայց Արցախյան երրորդ պատերազմը դադարեցրեց ամեն ինչ, այդ թվում և այս ներկայացումը։ Սա նոր ձևաչափ է, այս անգամ հանդիսատեսը գալու է թատրոն և դերասաններին տեսնելու է ոչ թե բեմի վրա, ինչպես սովորաբար, այլ էկրանին։

No Comments

Leave a Reply