«Չորս արև»․ Նվարդ Հայթայանի անհատական ցուցահանդեսը
Ապրիլի 3-ին, ժամը 18:00-ին, Հենրիկ Իգիթյանի գեղագիտության ազգային կենտրոնում կբացվի Նվարդ Հայթայանի անհատական ցուցահանդեսը։ Ներկայացվող գեղանկարչական աշխատանքները կրում են «Չորս արև» խորագիրը։ Ցուցահանդեսը համադրում է Օսյա Քարամյանը։


Նկարչուհու կարծիքով՝ արվեստագետները նուրբ հոգի ունեն և մեր աշխարհում չխելագարվելու համար պետք է արարեն։ «Արվեստը առաջին հերթին փրկում է իրեն՝ արվեստագետին, երկրորդ հերթին՝ նրանց, ովքեր չեն կարող ապրել առանց արվեստի»,- ասում է նա։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 12-ը։






