Ազդագիր

էլեկտրոնային երաժշտություն՝ Գառնու հեթանոսական տաճարում

14.07.2025

Գերմանական աշխարհահռչակ Innervisions նախագծի դիջեյ և պրոդյուսեր Trikk-ը հանդես կգա Գառնու հեթանոսական տաճարում։ Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 19-ին։ Այդ օրը տաճարում ելույթներով հանդես կգան նաև տաղանդավոր դիջեյներ՝ Հայաստանից և Վրաստանից:

Հիմնական բեմում հանդես կգան Leo aniram b2b Kaí-ը, Trikk (Innervisions)-ը, Annatron-ը։ shadow բեմում հանդես կգան Dav b2b Arik K-ը, Nick Gregory-ն, Kiaro-ն և Dairo-ն։

Իրադարձության նպատակն է էլեկտրոնային երաժշտության միջոցով երիտասարդ զբոսաշրջիկների շրջանում հանրաճանաչ դարձնել հայկական պատմամշակութային հուշարձանները։

Միջոցառումը կազմակերպել են Triangulum Community-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության և Մշակույթի զարգացման հիմնադրամի աջակցությամբ։