Էլիս Թրամբալ Մեյսոնը (1904-1971) ընտրել էր աբստրակցիան այն ժամանակ (1929թ.), երբ այդ ժանրի ամերիկյան կողմնակիցները քիչ էին, և այն դիտվում էր որպես օտար, նույնիսկ կոմունիստական երևույթ:
Նկարչուհին կենդանության օրոք այդպես էլ չստացավ այն, ինչին արժանի էր:
Նա ոգեշնչվել էր Վասիլի Կանդինսկու և աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Արշիլ Գորկու արվեստով. վերջինիս հետ նա սովորել էր։ Մեյսոնը հավատում էր, որ աբստրակցիան «իրական» ռեալիզմն է, որը երբեք չի երերում: Քառասնամյա կարիերայի ընթացքում նրա գաղափարները երբևէ չսպառվեցին:
Նրա՝ փոքր կտավների վրա արած ձևերը անսովոր բազմազանությամբ ու թափով տարուբերվում էին բիոմորֆի և երկրաչափականի միջև (երկրորդը, ի վերջո, հաղթեց)։ Այլ կերպ ասած՝ Կանդինսկու, ինչպես նաև Խուան Միրոյի նախնական ազդեցությունն իր տեղը զիջում է Պիտ Մոնդրիանի ազդեցությանը, որի թողած ժառանգությունը նկարչուհին «վերաձևեց» անգերազանցելի ինքնատիպությամբ:
Նրա ոճային միջակայքը հստակ երևում է Ուոշբըռն պատկերասրահի «Էլիս Թրամբալ Մեյսոն․աբստրակցիայի պիոները» ցուցադրությունում, որտեղ ներկայացված է 16 նկար (1929-1969թթ.):
Ցուցադրությունը կազմակերպվել է Մեյսոնի մահից երկու տարի անց: Նկարները կարելի է տեսնել առցանց ցուցադրությամբ: Դրանք արտացոլում են մտքի շարժը: Կոմպոզիցիաները պարունակում են քառակուսիներ կամ բազմանկյուններ, որոնք տեղադրված են անկյունագծով կամ ուղղահայաց և ներառում են տափակ կամ թեք հարթություններ։
1935-ին նկարչուհին համահիմնադրել է Ամերիկյան աբստրակտ նկարիչների խումբը, որը ամենամյա ցուցադրություններ է կազմակերպել ու բողոքի ակցիաներ իրականացրել Ժամանակակից արվեստի թանգարանի դեմ, որը չէր ցուցադրում ժամանակակից ամերիկյան նկարիչների աբստրակցիաները։
Իր կյանքի ընթացքում Մեյսոնը վաճառել է մոտ տասը նկար, ունեցել է ընդամենը վեց անհատական ցուցահանդես Նյու Յորքում:
Նկարչուհու մահից կես դար անց ընթերցողի սեղանին դրվեց «Էլիս Թրամբալ Մեյսոն․ Ամերիկյան աբստրակցիայի պիոները» առաջին մենագրությունը:
Մեյսոնի արվեստի անտեսման պատճառը, անշուշտ, նրա սեռն էր, և այն փաստը, որ նա բնազդորեն անկախ էր, չէր համապատասխանում գերիշխող ոճին՝ աբստրակտ էքսպրեսիոնիզմին։ Այս ցուցադրությունը հիշեցնում է մեզ, թե ինչ շուտ է նա գտել իր ձայնը: Ուշացած գիրքը ցույց է տալիս, որ նա ունեցել է հետևորդներ: Պետք է գոնե մեծ թանգարան տրամադրել՝ Մեյսոնի նվաճման համար ապահովելով այն ինստիտուցիոնալ ուշադրությունը, որին նա արժանի է։
Նյութի աղբյուր՝ nytimes.com
Անգլերենից փոխադրեց Իսրայել Ասրյանը
No Comments