«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է հռչակավոր Լոնդոնի Գոսպել երգչախմբին:
Եվրոպայում և ողջ աշխարհում խումբը համարվում է եզակի ֆենոմեն, որը հաստատել է իրեն ուրույն և չգերազանցված կատարողական նիշը: Երգչախմբի անդամները հատընտիր մենակատարներ են, որոնք չեն դադարում զարմացնել և գերել հարյուր հազարավոր երկրպագուներով լեփ-լեցուն համերգները:
Լոնդոնի Գոսպել Երգչախումբը համատեղ ելույթներով մշտապես հանդես է գալիս մոլորակի գերաստղ կատաորղների հետ, ինչպիսիք են Փոլ Մաք Քարթնին, Լուչիանո Պավարոտին, Էլթոն Ջոնը, Սթիվի Վանդերը, Ջորջ Մայքլը, Քուինը, Էրիկ Քլեփտոնը, Ադելը, Քայլի Մինոգը, Էլի Գոլդինգը, Ջասթին Տիմբերլեյքը, Դայանա Ռոսը, Փինքը:
Խմբի տպավորիչ կատարումները կարելի է լսել մի շարք հանրահայտ հոլիվուդյան ֆիլմերում, որոնցից են «Առյուծ արքան», «Մոխրոտը», «Բարևներ Բրոդ փողոցին», «Պայքար գայթակղությունների դեմ», «Իրական սեր», «Փողոցային պարեր» և այլն։
Խմբի բացառիկ վարկանիշը և հանրաճանաչությունը պատճառ է դարձել աշխարհի ամենահայտնի ընկերություններին համագործակցելու Լոնդոնյան երգչախմբի հետ: Դրանց շարքում են Հարրոլդը, Բարբերին, Մարքս ընդ Սպենսերը, Քրիստիան Դիորը, Բի-Բի-Սին, Էյչ Էս Բի Սի-ն, Վիրջինը, Մերսեդես Բենցը, ինչպես նաև Գրեմմի-ն և «Ձայնը» մրցույթը:
Խմբի կազմում հանդես են գալիս հարվածային գործիքների, կիթառի, ստեղնաշարի և այլ սիրված և հանրաճանաչ կատարողներ:
Երգչախմբի Երևանյան համերգի ընթացքում կհնչեն խմբի ամենահայտնի հիթերը, ինչպես նաև ջերմաշունչ ամանօրյա և սուրբծննդյան երգեր:
Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ Տոմսերի և կոլեկտիվ հայտերի համար զանգահարել 077 805687 հեռախոսահամարով:
No Comments