Ազդագիր

«Նրա կատարումը բժշկելու ուժ ունի, իսկապես աստվածային է»

22.08.2023

Նրա կատարումը բժշկելու ուժ ունի, իսկապես աստվածային է:

Վալերի Գերգիև 

«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական  փառատոնը մեկնարկում է իր աշնանային համերգաշարն աշխարհահռչակ վիտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի երկար սպասված մենահամերգով։

Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում` Լյուդվիգ վան Բեթհովեն, Ֆերենց Լիստ, Մորիս Ռավել, Նիկոլայ Կապուստին։                        

«The Observer»-ի կողմից «վիրտուոզության մարմնավորում» տիտղոսին արժանացած ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջին՝ Նոբուն, ով ի ծնե կույր է, 2009-ին ստացավ Վան Քլայբըրնի միջազգային մրցույթի Ոսկե մեդալը, ինչին հետևեց դաշնակահարի հեղինակության տարածումը ողջ աշխարհում` այն յուրահատուկ ուժի և հուզմունքայնություն համար, որ առկա է նրա կատարումներում։

Նոբուն հանդես է եկել այնպիսի առաջատար նվագախմբերի հետ, ինչպիսիք են Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Բի֊Բի֊Սի֊ի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ճապոնիայի սիմֆոնիկ նվագախումբը ևն։ Համագործակցել է Վալերի Գերգիևի, Վլադիմիր Աշքենազինի, Վլադիմիր Սպիվակովի, Խուանխո Մենանի, Վասիլի Պետրենկոնի և մի շարք այլ աշխարհահռչակ դիրիժորների հետ։

No Comments

Leave a Reply