Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

Էռնեստ Հեմինգուեյ․ Երկու անգամ ոչ մի բան չի կրկնվում

06.03.2025

Մեջբերումներ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին ու ծովը» վիպակից


****
«Թեկուզ և անարդար բան է դա,- ավելացրեց նա մտովի։- Բայց ես ցույց կտամ նրան, թե ինչի է ընդունակ մարդը և ինչի կարող է դիմանալ»։


****

Բայց մարդ նրա համար չէ ստեղծված, որ պարտություններ կրի։

****

Մարդուն կարելի է  ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել։

****

Սրանք՝ երիտասարդ ձկնորսները,  ծովն ասում են  el mar, այսինքն՝ արական հոդով։ Սրանք նրա մասին խոսում են որպես տարածության, ախոյանի, երբեմն նույնիսկ թշնամու մասին։ Իսկ ծերունին մշտապես  մտածում էր ծովի՝ որպես կնոջ մասին, որը  մեծ շնորհներ է պարգևում կամ մերժում։

***

Երկու անգամ ոչ մի բան չի կրկնվում։

****

Օրը օրվանից տարբեր է։

****

-Մի լավ հանգստացի՛ր, փոքրի՛կ թռչուն,- ասաց նա,- հետ թռչի՛ր դեպի ափ ու պայքարի՛ր, ինչպես պայքարում է ամեն մարդ, թռչուն ու ձուկ։

****

«Մանավանդ որ ամենքն էլ,- մտածեց նա,- այսպես թե այնպես սպանում են որևէ մեկի կամ որևէ բան։ Ձկնորությունը սպանում է ինձ ճիշտ այնպես, ինչպես որ չի թողնում մեռնել։ Տղան․ ա՜յ թե ով չի թողնում, որ մեռնեմ։ Մի՛ գայթակղվիր, ծերո՛ւկ»։



****

-Իսկ իմ զարթուցիչը ծերությունն է։ Ինչու են ծերունիներն այդպես շուտ զարթնում, մի՞թե նրա համար, որ երկարացնեն գոնե այդ օրը։

****

 Թռչունի կյանքը շատ ավելի ծանր է քան մերը, եթե չհաշվենք գիշանգղերին ու էլի ավելի մեծ, ուժեղ թռչուններին։ Ինչո՞ւ են թռչուներին ստեղծել այսպես նրբակազմ ու անզոր, ինչպես ահա այս ծովային ծիծեռնակներն են, եթե երբեմն օվկիանոսն այսպես դաժան  է լինում։

«Անտարես», 2008, թարգմ․՝ Վ․ Միքայելյանի

****

Թռչունը ձկնորսի հավատարիմ օգնականն է։

****

Մարդը ծովի վրա երբեք մենակ չի լինում։

****

«Շատ բան չեմ հասկանում,- մտածեց նա։- Բայց ինչքան լավ է, որ ստիպված չենք սպանել արևին, լուսնին ու աստղերին։ Բավական է, որ ուտելիք ենք շորթում ծովից ու սպանում ենք մեր եղբայրներին»։


****

Բախատավորությունն ամեն ձևով է գտնում մարդուն, մի՞թե կճանաչես նրան։

****

-Եվ ինչ թեթևություն ես զգում, երբ պարտված ես։ ․․․ Իսկ ով հաղթեց քեզ, ծերուկ,- հարցրեց ինքն իրեն։
-Ոչ ոք,- պատասխանեց նա-։  Պարզապես շատ հեռացա ծովում։

****

Նա զգաց, թե որքա՜ն հաճելի է, երբ կա մեկը, որի հետ կարող ես խոսել, բացի քեզանից ու ծովից։