Արմինե Սարգսյան Կինո

«Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները»

«Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները»

Այսօր անվանի կինոբեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Տարածական մոնտաժի» հիմնադիր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է:
Տարիներ առաջ՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի օրերին, կայացավ հանդիպում անվանի արվեստագետի հետ: Մաեստրոն պատասխանեց լրագրողների հարցերին: Առանձնացրել ենք փելեշյանական մտքի պատառիկներ՝ հնչած այդ հանդիպման ընթացքում:

***
Եթե նորից նկարահանեի «Տարվա եղանակները», ոչինչ չէի փոխի, ֆիլմը մարդկանց է վերագրվում, իսկ մարդիկ չեն փոխվել:

***
Ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես պետք է լինի, թեկուզ ընդհակառակը լինի:


***
21-րդ դարի առաջին տասնամյակի ամենամեծ նվաճումն այն է, որ ողջ ենք մնացել:

***
Իմ ֆիլմերում բառեր չկան, որովհետև կարիքը չի եղել: Բայց բառերը շատ կարևոր են: Գիտե ՞ք՝ ես ինչու չեմ օգտագործել բառեր: Բառը օգտագործելը պահանջում է այնքան տևողությամբ պատկեր, որքան կտևի խոսակցությունը: Իսկ դա խանգարում է կերպար ստեղծելուն. դրա համար ես հրաժարվել եմ բառերից:

***
Պատկերները, գործողությունը, ձայները, հնչյունը, աղմուկը, երաժշտությունը միասին խոսում են ավելի շատ, քան բառերը:

***
Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները: Դա է պատճառը, որ դուք, յուրաքանչյուր անգամ դիտելիս, նոր բան եք տեսնում: 

Արմինե Սարգսյան
Լուսանկարը՝ Արտավազ Փելեշյանի ֆեյսբուքյան էջից