Ազդագիր

Ֆիլհարմոնիկը սեպտեմբերի 2-ից կբացի իր դռները

31.08.2021

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 2-ից կբացի իր դեռները հանդիսատեսի առջև: Այդ օրը նվագախմբի հետ ելույթ կունենան վիրտուոզ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը Բելգիայից և դիրիժոր Կարեն Դուրգարյանը:

Ծրագրում՝ Ռախմանինով՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 6:

Սեպտեմբերի 4-ի համերգին կհնչեն Առնո Բաբաջանյանի սիրված երգերը: Մենակատարներ՝ Նիկոլայ Րյաբուխա (Ռուսաստան), Ջուլիանա Գրիգորյան, Լուսինե Մակարյան, Տիգրան Հակոբյան, Տիգրան Մելքոնյան, Նավասարդ Հակոբյան, Արթուր Աղաջանով, Տիգրան Քախվեջյան: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Համերգը նվիրված է Մոսկվայի 874-ամյակին: Համերգի կազմակերպիչն է Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնը:

Սեպտեմբերի 24-ին Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա մոնումենտալ ծրագրով: Կհնչի Բեթհովենի Դաշնամուրի թիվ 5 կոնցերտը՝ աշխարհահռչակ դաշնակահար Բարրի Դուգլասի (Հյուսիսային Իռլանդիա) կատարմամբ, և Թիվ 9 սիմֆոնիան՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան)։

Մենակատարներ՝ Ջուլիանա Գրիգորյան (սոպրանո), Սոֆիա Թումանյան (մեցցո սոպրանո), Տիգրան Հակոբյան (տենոր), բասը կհայտարարվի լրացուցիչ:

Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

No Comments

Leave a Reply