Ֆրանսիայից բժիշկների թիմը կժամանի Արցախ՝ Հոկտեմբերի 12-ին, ժամը 20։00-ին: Զվարթնոց օդանավակայանի VIP սրահում կժամանի Ֆրանսիայից բժիշկների խումբ, օգնելու Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներին և խաղաղ բնակիչներին։ Բժիշկների խումբը աշխատել է տարբեր ռազմական գոտիներում և հումանիտար առաքելության մեծ փորձ ունի։ Վերջիններս իրենց հետ բերելու են նաև անհրաժեշտ դեղորայք և սարքավորումներ։
Բժիշկների մարդասիրական այս այցը նախաձեռնել է սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը՝ «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» հոլդինգների ֆինանսավորմամբ։
Բժիշկների պատվիրակության խմբում են` Լևոն Խաչատրյանը (սիրտ-անոթային վիրաբույժ), Ան Մարի Բերժեն (վիրաբույժ), Պատրիկ Կնիպերը (ռեկունստրուկտիվ վիրաբույժ), Պիեր Ժիրարը (վիրաբույժ-վնասվածքաբան), Միքայել Չափարյանը (վիրաբույժ-վնասվածքաբան), Մարի-Լիս Պետին (բժշկի օգնական):
No Comments