Դավիթ Մովսիսյան Թանգարան

Գանդիի տարբեր «դեմքերը»

15.10.2019

Երկու ցուցահանդես ներկայացնում են Գանդիի դեմքը:

1939 թվականի հոկտեմբերին՝ մահվանից առաջ, Գանդին հավաքում է  համակիրներին և անդրադառնում իր ծննդյան տոնին հնչած բարեմաղթանքներին. «Ձեզանից ոմանք կցանկանային կանգնեցնել իմ արձանը, նկարել ինձ և նշել իմ ծննդյան օրը՝ որպես տոն, բայց խնդրում եմ, խուսափե՛ք դրանից: Ես պետք է միշտ խոնարհ լինեմ»: 

Չնայած սրան՝ Հնդկաստանի անկախության առաջնորդի կլոր ակնոցներով դեմքը և նիհար կառուցվածքը դարձան աշխարհում անարդարություններին դեմ խոսելու և սեփական իրավունքները պաշտպանելու հոմանիշ: Նա հայտնվեց շապիկների, բաժակների և սառնարանային մագնիսների վրա: Գանդին մասնակցեց «Սիմփսոնները» մուլտֆիլմում: Նրա դեմքը վերածվեց կլիշեի, գերհերոսացվեց: 

Ահա երկու նոր ցուցահանդես, որ նվիրվում են Գանդիի՝ այս ամիս լրացող 150-ամյակին: Ներկայացնում ենք մի քանի գործ դրանցից:

Իրականից ավելի մեծ

Դեբանժան Ռոյի «4-րդ խաղալիք Գանդին» արձանը ամենածայրահեղն է: 

Նիհարավուն, գործվածքներով փաթաթված և սանդալներով մարդուց քանդակակործը Գանդիին վերածել է հատուկ հանդերձանքով և կուլտուրիստի կառուցվածքով գերհերոսի: 

Միասին՝ ուժեղ

Մոտավորապես 200 պադուկաներից (փայտից պարտրաստված հնդկական ազգային կոշիկներ) կազմված քանդակը կարծես պատկերում է քայլեր՝ դեպի ինչ-որ տեղ: Հատկանշական է այն, որ հողաթափերը շատանում են:  Հեղինակը Իրաննան է: Սա խորհրդանշում է Գանդիի և հազարավոր համակիրների կատարած 240 մղոն երկարություն ունեցող քայլարշավը՝ ընդդեմ աղի մաքսագների:

Հեղինակը ընգծում է Հնդկաստանի միասնության կարևորությունը: Ամեն ինչ լավ է, երբ բոլորը գնում են դեպի նույն նպատակը:  

Գանդիի մղձավանջը

Ինչպես ասում է պրոֆեսոր Ռեմսվեյը, հեղափոխության առաջնորդը չի եղել ժամանակակից տեխնոլոգիաների սիրահար և համարել է, որ դրանք աղետաբեր են հասարակության համար: 

Աականջակալներ տալով Գանդիին՝ Ռոյը ցանկացել է ներկայացնել, որ «առաջնորդի վախը իր մահվանից հետո դարձել է իրականություն, և իր հետմահու կյանքը հակասում է նրա դավանած սկզբունքներին»:

Փոխանցված իմաստնություն

Հնդկաստանի գրեթե բոլոր քաղաքներում և գյուղերում կա Գանդիի արձանը: Լուսանկարիչ Վիվեկ Վիլասինի նկարները ցույց են տալիս, որ դրանցից ոչ մեկը նման չէ առաջնորդին: 

Բայց, միևնույնն է, էական չէ, թե ինչպես է Գանդիի մասին հիշողությունը փրկվում: Կարևորը՝ այն կա:  

Նյութի աղբյուր՝ https://www.nytimes.com/2019/10/10/arts/design/gandhi-image-art.html

Անգլերենից փոխադրեց Դավիթ Մովսիսյանը

No Comments

Leave a Reply