Մայիսի 25-27-ը տեղի կունենա Գրքի երևանյան վեցերորդ փառատոնը։ Անցկացման վայրը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն է (ժամը՝ 12:00-21:00): Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Գրքի տոնավաճառի ամբողջ տեսականու համար կգործի 20-50 տոկոս պարտադիր զեղչ:
Ամբողջական ծրագիրը՝ ստորև։
ԾՐԱԳԻՐ
Մայիսի 25
• 12:00 Յոկո Տավադայի «Պատվիրակը» գրքի շնորհանդես | Գրանիշ
• 13:00 «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» երկհատորյակի շնորհանդես | Թումանյանի թանգարան
• 14:00 «Իմ» մատենաշարի շնորհանդես | Ակտուալ արվեստ
• 15:00 Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» եռահատոր վեպի առաջին երկու մասերի շնորհանդես | Հովհաննիսյան ինստիտուտ
• 16:00 Իեն Մըքյուենի «Քավություն» գրքի շնորհանդես | Զանգակ
• 17:00 Ռոբին Շարմայի «Հրովարտակ ուղղված ամենօրյա հերոսին» գրքի շնորհանդես | Բուկինիստ
• 18:00 Հանդիպում Տատյանա Տոլստայայի հետ
• 19:00 Համերգ. Լավ Էլի
Մայիսի 26
• 12:00 «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերի շնորհանդես | Նյումեգ
• 13:00 Պոլսահայ նորագույն գրականությունը․ Սուրեն Դանիելյանի դասախոսությունը
• 14:00 Բանաստեղծությունը՝ բացված․ պոետիկ արտահայտման հետմիջօրե․ Շենոն Սալիվան և Յորղոս Կուտուվելաս | Վերսոպոլիս
• 15։00 Դոն Միգել Ռուիսի «Չորս համաձայնությունները» գրքի շնորհանդես | Զանգակ
• 16:00 Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրության շնորհանդես | Անտարես
• 17:00 Շառլ Ազնավուրի պոեզիայի երրորդ հատորի շնորհանդես | Նյումեգ
• 18:00 Կլաուդիո Պոցցանի և Լիլիթ Օսիպյան․ գրական-երաժշտական բաթլ
• 19:30 Հանդիպում Արմեն Զախարյանի հետ (Մեծ դահլիճում)
Մայիսի 27
• 12:00 Ռենսոմ Ռիգսի «Միսս Փերերգրինի Յուրահատուկ երեխաների տունը» գրքի շնորհանդես | Արևիկ
• 13:00 Ոչ կենցաղային շփում։ Ի՞նչն է օգնում կենդանի զգալուն․ Դմիտրի Գարիչև, Ալեքսանդրա Շալաշովա, Տատյանա Սոլովյովա | «Մեծ գիրք» մրցանակ
• 14:00 Շուշանիկ Ասատրյանի «Ափից ներս» գրքի շնորհանդես | Գրանիշ
• 14։00 Գրողներն ու ընթերցողները խաղում են «Այլկերպ» (Ձմեռային այգում, մուտքը՝ գրանցումով)
• 15:00 Մոգականություն և ռեալիզմ․ Մարիամ Պետրոսյան, Ալեքսանդրա Շալաշովա
• 16:00 Ժամանակակիցը, ժամանակավորը և անժամանակը պոեզիայում. Կարեն Անտաշյան, Հասմիկ Սիմոնյան, Մարինե Պետրոսյան
• 17:00 Էրիկ Էմանուել Շմիտի «Օսկարը և վարդագույն տիկինը» գրքի շնորհանդես | Վերնատուն
• 18:00 Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» գրքի շնորհանդես | Էջ
• 19:00 Գրքի երևանյան փառատոնի փակման արարողություն և մրցանակաբաշխություն (Մեծ դահլիճում)
Փառատոնն իրականացնում են «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը և «Գրքի փառատոն կրթամշակութային» ՀԿ-ն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Ստեղծագործ Եվրոպա»-ի, «Վերսոպոլիս»-ի աջակցությամբ, «Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ։
Գլխավոր հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան։
No Comments