Ազդագիր

Հայ պոեզիան՝ խմբերգային երաժշտության մեջ

16.02.2022

Փետրվարի 17-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հայ պոեզիայի երեկո երաժշտության համադրությամբ։

Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար
և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, կներկայացնի Էդգար Հովհաննիսյանի, Դավիթ Հալաջյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները, որոնց հիմքում հայկական պոեզիան է։ 

«Համերգին կներկայացնենք մեր պոեզիայի ամենահանճարեղ դեմքերի ստեղծած գործերը։ Կանդրադառնանք անպայման Չարենցին, Տերյանին, Իսահակյանին, Նարեկացուն, Ռուբեն Սևակին, Դուրյանին։ Այնպիսի հեղինակներ ենք ընտրել, որոնք համաշխարհային դեմքեր են։ Եվ մեր երեք կոմպոզիտորների միջոցով ներկայացնելու ենք նրանց գործերը»,-նշում է Ռոբերտ Մլքեյանը։ 

No Comments

Leave a Reply