Ութսունամյա Ռոբերտ դե Նիրոն արդեն վեց տասնամյակ աշխատում է կինոարտադրությունում։ Խաղացել է բազմաթիվ դերերում, դերասան է, ռեժիսոր, պրոդյուսեր։ Հավանաբար չկա այնպիսի կինոժանր, որտեղ Դը Նիրոն իրեն լավագույնս դրրսևորած չլինի (լինի թրիլլեր, մարտաֆիլմ, կատակերգություն, թե մելոդրամ)։ Բավական է հիշել «Կնքահայրը», «Փառավոր տղաները», «Տաքսու վարորդը» և «Իռլանդացին» ֆիլմերը։ Արժանացել է յոթ տասնյակ մրցանակի։
1. Նա փորձել է ուժերը դերասանական վարպետության մեջ, երբ դեռ դպրոցական էր։
Տասը տարեկանում Ռոբերտ դե Նիրոն մասնակցել է «Օզի կախարդը» դպրոցական ներկայացմանը, որտեղ մարմնավորել է «վախկոտ առյուծին»։
2. Նա լքել է դպրոցը 16 տարեկանում։
«Վախկոտ առյուծի» դերը փոքրիկ Ռոբերտ դե Նիրոյի առաջ լայն հնարավորություններ է բացել։ Հարցազրույցներից մեկում դերասանը պատմել է, որ այն ժամանակ արդեն զգացել է արվեստի ուժն ու բեմում ներկայանալու ցանկությունը։
3. Չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին։
Ռոբերտ դե Նիրոն պատրաստ չէ պատմելու իր անձնական կյանքի մանրամասները, և լրագրողները, որոնց նա համաձայնում է հարցազրույց տալ, այդ մասին նախազգուշացվում են։ Դրա փոխարեն նա պատրաստ է պատասխանելու իր գործունեությանը վերաբերող բոլոր հարցերին։
4. Նրա հայրը եղել է հայտնի նկարիչ։
Երեք տարեկանից Դը Նիրոյի դաստիարակությամբ զբաղվել է հայրը։ Ռեժիսորական առաջին դեբյուտը եղել է «Բրոնքսյան պատմությունը», որտեղ խաղացել է գլխավոր հերոսի հոր դերը։
5. Նա ոչ միայն դերասան է, այլև գործարար։
Չնայած այն բանին, որ Ռոբերտ դե Նիրոն պահանջված դերասան է, նաև կարողանում է ժամանակ գտնել գործարարության համար։ Նրան է պատկանում «Nobu Hospitality» ապրանքանիշով ռեստորանների և հյուրանոցների ցանցը: Աշխատում է հանրաճանաչ շեֆ-խոհարար Նոբու Մացուխիսոյի հետ։ Ներկա պահին, ամբողջ աշխարհում, «Nobu» ցանցում առկա են 15 հյուրանոց և 63 ռեստորան։
6. Վաստակել է «Bobby Milk» մականունը իտալական փողոցային ավազակախմբում։
Գանգստերական դերերը, անկասկած, մի տեսակ սազում են Ռոբերտ դե Նիրոյին, հատկապես «Կնքահայրը», «Խաղատունը» և «Փառավոր տղաները»։ Հնարավոր է, որ դրանում իր դերն ունի նաև այն, որ երիտասարդ տարիքում եղել է իտալական փողոցային ավազակախմբի անդամ։ Նյույորքցի Դե Նիրոն դասերից հետո թափառում էր թաղամասում։ Ավելի ուշ նա կապվում է իտալական ավազակախմբի հետ ու ստանում «Բոբբի Միլկ» մականունը։
7. Նա մեկ ամիս որպես տաքսիստ է աշխատել, որ լավ հասկանա իր դերը։
Ֆիլմը թողարկվել է 1976 թվականի փետրվարին և համարվում է դերասանի լավագույն դերերից։
Թարգմանությունը՝ Իսրայել Ասրյանի
Աղբյուր՝․ dzen.ru