Ազդագիր

Երաժշտական տոն․ «Սա Երևանն է»

20.05.2025

«Նյու Ջեներեյշն Փրոջեքթը» նախաձեռնել է «Սա Երևանն է» խորագրով համերգ՝ նվիրված Երևանին, վերջինիս մշակութային կյանքի ձևավորման ու զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած արտիստների և երաժիշտների մասնակցությամբ։

Համերգի շրջանակում նախատեսվում է հետևյալ ճանաչված եւ սիրված երաժիշտների մասնակցությունը՝ Մալխաս ջազ տրիո, Խաչիկ Սահակյան տրիո, Ռուբեն Հախվերդյան, Մարտին Վարդազարյան, Երվանդ Երզնկյան, Միքայել Պողոսյան, Արթուր Իսպիրյան, Աննա Վարդազարյան, Քրիստ Մանարյան, Ռադիկ Գաբրիելյան։

Համերգի ընթացքում հանդիսատեսը կվայելի հատուկ պրոյեկցիոն շոու. կցուցադրվեն տեսարժան տեսարաններ Երևանի տարբեր շրջաններից՝ հին թաղամասերից մինչև ժամանակակից շինություններ։ Երեկոյի ընթացքում կկատարվեն Երևանին նվիրված երգեր ու ստեղծագործություններ։ Յուրաքանչյուր կատարում կպատմի մայրաքաղաքի պատմության, գեղեցկության, հարուստ մշակույթի և անկրկնելի ոգու մասին։ «Սա Երևանն է» համերգը խոստանում է լինել հիշարժան երաժշտական տոն, որը կպարգրի հանդիսատեսին ջերմություն, հպարտություն և սեր մեր անգին մայրաքաղաքի հանդեպ։

Համերգը տեղի կունենա մայիսի 24-ին, ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։