(30-րդ թողարկում)
Ինչո՞ւ են հայախոսները գործածում օտար բառեր։ Պատճառները տարբեր են. օտար լեզուների ազդեցություն, օտարամոլություն, «նորաձև» երևալու ցանկություն, բառարանները չբացելու, սեփական խոսքը չվերահսկելու հետևանք։
Բնական է օտար բառերի մուտքը լեզու, սակայն ընդունելի չէ դրանց ամրակայումը այն դեպքում, երբ կան և գործածելի են դրանց հայերեն համարժեքները։
Օտարաբանությունների «հաստատվելը» լեզվում կանխելու համար շարունակում ենք հրապարակել օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ, արդեն 30-րդը։ Եվ ինչպես միշտ, կոչ ենք անում գործածել հայերեն համարժեքները։
Ի դեպ, նախկինում հրապարակված բոլոր բառերը կարող եք տեսնել Լեզվի կոմիտեի կայքի (լեզվիկոմիտե.հայ) «Օտար բառեր» բաժնում։
- ասոցիատիվ – զուգորդական
- դեմիլիտարիզացիա – ապառազմականացում
- դեմոնստրացիա – 1. ցույց, 2. ցուցադրում, ցուցադրություն
- դեմորալիզացիա – բարոյալքում, անբարոյացում
- էկիպաժ – անձնակազմ
- էվակուատոր – ավտոքարշակ
- էքստրաօրդինար – 1. արտասովոր, արտակարգ, անսովոր, 2. տարօրինակ
- թաքս – հարկ, տուրք
- թեոկրատիա – կրոնապետություն (աստվածապետություն)
- լուք – տեսք, արտաքին, դեմք
- կինոլոգ – շնաբան
- հիմն – օրհներգ
- մազոլ – կոշտուկ
- մոնարխիա – միապետություն
- սպոնսոր – հովանավոր
- վերդիկտ – դատավճիռ, վճիռ
- վիդեո – տեսագրություն, տեսանյութ
- վիդեոքոլ – տեսազանգ
- վյու – 1. տեսարան, 2. դիտում
- տավտոլոգիա – 1. կրկնաբանություն, 2. նույնաբանություն
- տեմպերամենտ – 1. խառնվածք, բնավորություն, 2. ավյուն
- տոմոգրաֆիա – շերտագրություն
- տորշեր – ձողաջահ, հատակաջահ
- տրագեդիա – ողբերգություն
- տրիբունալ – դատարան
- տրիումֆ – 1. հաղթանակ, հաղթություն, 2. հաղթահանդես, հաղթատոն
- քոլ – հեռախոսազանգ
- քոնթենթ / կոնտենտ– 1. բովանդակություն, 2. պարունակություն
- ֆիկցիա – հորինվածք (մտացածին բան)
- ֆլեքսիբլ – ճկուն, հարմարվող
ՀՀ լեզվի կոմիտե
No Comments