(4-րդ թողարկում)
Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Ասենք, որ ներկայացվող բառերը նորաստեղծ չեն, մենք պարզապես հիշեցնում ենք դրանց մասին և
Հորդորում
խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.
- ամբիցիոզ — հավակնոտ
- ասոցացնել — զուգորդել
- արգումենտ — փաստարկ
- բլոկադա — շրջափակում, պաշարում
- դեդլայն — վերջնաժամկետ
- դեստրուկտիվ — ապակառուցողական
- դիսկրիմինացիա — խտրականություն
- էքսպերիմենտալ — փորձառական
- էքսպերտ — փորձագետ
- էքստրեմիստ — ծայրահեղական
- ինթերն — փորձնակ, փորձալրող
- ինթերնշիփ — փորձաշրջան
- ինֆրաստրուկտուրա — ենթակառուցվածք
- կոմպոնենտ — բաղադրիչ, բաղկացուցիչ
- կոմունիկացիա — հաղորդակցություն
- կոնսոլիդացիա — համախմբում
- կոնտենտ — բովանդակություն
- նեյտրալ — չեզոք
- նոն-ստոպ — անդադար, անընդմեջ, անընդհատ
- պարամետր — չափանիշ
- պերմանենտ — ած․ մշտական, մշտատև, մկբ․ մշտապես
- պոստուլատ — կանխադրույթ
- պրոցես — գործընթաց, ընթացք
- ռեգլամենտ — աշխատակարգ
- սատելիտ — արբանյակ
- սեսիա — 1․ քննաշրջան, 2․ նստաշրջան
- ստատուս — կարգավիճակ
- ստրատեգիա — ռազմավարություն
- տակտիկա — մարտավարություն
- փասվորդ — գաղտնաբառ
ՀՀ ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ
1 Comment
Իմ կարծիքով, «պարամետր» բառի հայերեն համարժեքը չի կարող «չափանիշը» համարվել, որովհետև չափանիշ=критерия, և դա հստակ է։
Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարանում (1988) «պարամետրի» դիմաց գրված է «պարամետր, հարաչափ», իսկ Հայոց լեզվի հոմանիշների բառարանում (Ա. Սուքիասյան, 2009) հղում կա դեպի «չափացույցը»։ Վերջինս, ըստ իս, առավել ընդունելի է։ Շնորհակալություն։