Ազդագիր

Հովիկ Սարդարյանը արժանացել է Էռնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորական մրցանակին

Հովիկ Սարդարյանը արժանացել է Էռնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորական մրցանակին

Էռնստ ֆոնՍիմենսի երաժշտական մրցանակը 2026 թ.-ին շնորհվում է Ժորդի Սավալին։
Կոմպոզիտորական մրցանակները շնորհվում են Բեթան Մորգան-Ուիլյամսին, Հովիկ
Սարդարյանին եւ Քիթի Սյաոյին։

Հայ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը արժանացել է Էռնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորական մրցանակին։ Մրցանակաբաշխության արարողությունը 2026 թվականի մայիսի 23-ին, Մյունխենի Փրինզռեգենթ թատրոնում։

Հովիկ Սարդարյանը ծնվել է Հայաստանում։ Իր ուսումը սկսել է Երեւանի պետական
կոնսերվատորիայում՝ Աշոտ Զոհրաբյանի դասարանում։ DAAD կրթաթոշակի աջակցությամբ նա ուսումը շարունակել է Գերմանիայում՝ ուսանելով Վոլֆգանգ Ռիմի մոտ Կարլսրուեում եւ Առնուլֆ Հերմանի մոտ Սաարբրյուկենում։ Սարդարյանը եղել է Կարայանի ակադեմիայի կրթաթոշակառու, իսկ 2023 թվականին ընտրվել է Roche Young Commissions ծրագրում։ Նրա երաժշտությունը հաճախ հիմնվում է հայկական մշակութային ժառանգության վրա՝ ներառելով ավանդական գործիքներ եւ ժողովրդական մեղեդիներ։ Միեւնույն ժամանակ նա ուսումնասիրում
է ոչ ավանդական լարումներ եւ միկրոտոնալություն՝ առանձնահատուկ, անհատական
հնչողություն ստեղծելով մեծածավալ ստեղծագործություններում։

Մրցանակաբաշխության արարողությունը Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 23-ին Մյունխենի Prinzregententheater-ում։ Ելույթ կունենան Hespèrion XXI եւ La Capella Reial de Catalunya համույթները՝ հենց մրցանակակրի դիրիժորությամբ։ Ողջույնի խոսքով հանդես կգա
Էդուար Մեցեները (Edouard Mätzener)։