«Ես քեզ կպատմեմ մի արքայի մասին,
Որը մահացավ, որովհետև չհանդիպեց քեզ:
Ինձ մի՛ լքիր»:
Ne me quite pas, If You Go Away, Ինձ մի՛ լքիր… Այս երգը թարգմանելի է բոլոր լեզուներով, հասկանալի ու սիրելի բոլոր ազգությունների համար: Ժակ Բրել, Էդիթ Պիաֆ, Ֆրենկ Սինատրա, Բարբարա Սթրեզանդ, Պատրիսիա Կաաս… Նրանց ու էլի այլ հայտնիների գրավել է երգն ու կատարվել տարբեր մեկնաբանություններով: Աննա Բայաթյանն ունի հանրահայտ երգի՝ իր մեկնաբանությունը, որ խորապես ապրեցնում, հմայում է ունկնդրին:
«Մանկությունից երգում եմ ինքս ինձ համար, իմ կյանքը լցված է երգով,- ասում է Աննան,- ինձ տպավորել է այս երգի՝ Չերլի Բասեի կատարումը: Նա այնքա՜ն հուզական էր կատարում, ինչ ուներ-չուներ իր ներսում, դրել էր այդ երգի մեջ: Եվ ես որոշեցի ինքս էլ երգել»:
Պատրաստեց Դավիթ Մովսիսյանը
No Comments