Pet Shop Boys—ի «It’s a Sin» (Դա մեղք է) երգը գրվել է 1982-ին, թողարկվել 1987-ի ամռանը՝ զբաղեցնելով հիթերի առաջին հորիզոնականը Մեծ Բրիտանիայում, լայն տարածում գտնելով նաև ԱՄՆ-ում ու ամբողջ աշխարհում:
Երգի հիմքում իրական պատմություն է: Նիլ Տեննանտը երգը գրել է ընդամենը 15 րոպեում, և չի ցանկացել, որ այն շատ լուրջ ընդունեն:
Նիլ Տեննանտը կաթոլիկ է: It’s a Sin-ը այն մասին է, որ այն ամենն, ինչը ցանկացել կամ արել է երգիչը երիտասարդ տարիքում, այս կամ այն կերպ առաջացրել է եկեղեցու զայրույթը։ Երգչի հաղորդածից հասկանում ենք, որ it-ը (դա-ն) այն ամենն էր, ինչն ինքը սիրում էր։ Եվ չնայած նա ակընհայտ դժգոհություն ունի կրոնական կառույցի՝ իր առջև դրած բարոյական նպատակներից, միևնույն է, ամաչում է, որ չի հետևում դրանց և ներում է խնդրում Աստծուց։ Այնուամենայնիվ, այս հղումներն ավելի շուտ սարկաստիկ են։ Իրականում նա քննադատում է եկեղեցին՝ անիրատեսական ու ճնշող բարոյական նորմեր սահմանելու համար:
«Մարդիկ այն իսկապես լուրջ ընդունեցին։ Երգը գրվել էր 15 րոպեյում և մտածված էր որպես ճամբարային կատակ, որին ես լուրջ չէի վերաբերվում։ Երբեմն մտածում եմ՝ դրանում ավելին կա, քան ես մտածում էի այն ժամանակ։ Բայց Նյուքասլի տեղական քահանան իր քարոզում անդրադարձավ այս թեմային՝ պատմելով, թե ինչպես է Եկեղեցին դժոխք մատնանշողից դարձել սիրո քարոզիչ»,- ասել է Նիլ Տեննանտը:
Անգլերենից փոխադրեց՝ Իսրայել Ասրյանը
It’s a Sin-ը կարող եք լսել այս հղումով՝ https://www.youtube.com/watch?v=J-4gAetwNkw
Նյութի աղբյուրներ՝ songmeaningsandfacts.com, wikipedia.org
No Comments