Դեկտեմբերի 28-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Ամանորի նվեր է պատրաստել երաժշտասերների համար։ Արամ Խաչատրյան համերգասրահում կթևածի մեր մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը։
«Մեր Մանսուրյանը» համերգային ծրագրի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ կներկայացնի Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ նոր գործիքավորմամբ։ Ունկնդիրները կվայելեն «Մենք ենք, մեր սարերը»‚ «Աշնան արև»‚ «Ճերմակ անուրջներ»‚ «Մեր մանկության տանգոն»‚ «Հին օրերի երգը» և բազմաթիվ այլ ֆիլմերի համար գրված մեղեդիները։ Էկրանին կներկայացվեն հատվածներ կինոնկարներից։
Նշենք‚ որ 2019-ը հոբելյանական էր Տիգրան Մանսուրյանի համար. մաեստրոն նշում է 80-ամյա հոբելյանը։
Գլխավոր լուսանկարի աղբյուրը՝ wikipedia.org
No Comments